Հա

Քաղաքական

16/10/2019 - 08:40

«Սիրիայում ռազմական գործողութիւնները շարունակւելու են՝ անկախ Թուրքիայի դէմ կիրառւող պատժամիջոցներից». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ Անկարան անհանգստացած չէ իր դէմ կիրառւող պատժամիջոցներով եւ մտադիր է շարունակել Սիրիայում «Խաղաղութեան ակունք» միջսահմանային գործողութիւնը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ Անկարան անհանգստացած չէ իր դէմ կիրառւող պատժամիջոցներով եւ մտադիր է շարունակել Սիրիայում «Խաղաղութեան ակունք» միջսահմանային գործողութիւնը. Տեղեկացնում է Tert.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով:

«Մեր նպատակը պարզ է, եւ մեզ որեւէ պատժամիջոց չի մտահոգում: Մեր խնդիրն է ահաբեկիչներին դուրս բերել մեր սահմանից 32 կմ հեռաւորութեան վրայ»,- ասել է Էրդողանը:

Ըստ նրա՝ Անկարան «շարունակում է բանակցութիւններ վարել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ՝ սիրիական Մանբիջ եւ Քոբանի քաղաքների ճակատագրի հետ կապւած»:

Էրդողանը նաեւ նշել է, որ չի համարում սիրիական կառավարական բանակի մուտքը Մանբիջ քաղաք «չափազանց բացասական իրադարձութիւն», քանի որ դա, ի վերջոյ, ըստ նրա՝ իրենց տարածքն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։