Հա

Քաղաքական

16/10/2019 - 10:40

«Երկրների՝ Թուրքիային զէնք չվաճառելու արգելքը ժամանակաւոր է. այն իրավիճակի վրայ մեծ ազդեցութիւն չի ունենայ». թուրքագէտ

Թուրքիան Սիրիայի տարածքում ունի երկարաժամկէտ մտադրութիւններ. Թուրքիայի նպատակը տարածքների ընդլայնումն է: Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Գէորգ Պետրոսեանը՝ անդրադառնալով Սիրիայի հիւսիս-արեւելքում տեղի ունեցող իրադրութեանը, ինչպէս նաեւ Էրդողանի այն յայտարարութեանը, թէ Թուրքիան «աչք չունի» սիրիական տարածքների վրայ:

«alikonline.ir» - Թուրքիան Սիրիայի տարածքում ունի երկարաժամկէտ մտադրութիւններ. Թուրքիայի նպատակը տարածքների ընդլայնումն է: Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Գէորգ Պետրոսեանը՝ անդրադառնալով Սիրիայի հիւսիս-արեւելքում տեղի ունեցող իրադրութեանը, ինչպէս նաեւ Էրդողանի այն յայտարարութեանը, թէ Թուրքիան «աչք չունի» սիրիական տարածքների վրայ:

«Կարծում եմ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն անկեղծ չէ իր յայտարարութեան մէջ, որովհետեւ Թուրքիայի համար Սիրիայի հիւսիս-արեւելեան հատւածի տարածքները բաւականին կարեւոր են: Թուրքիան իր պատմութեան ընթացքում ցոյց է տւել, որ տարբեր պատմական շրջափուլերում փորձել է ընդլայնել իր երկրի տարածքները: Եւ այս դէպքում, կարծում եմ, Թուրքիայի կարեւոր խնդիրներից մէկը հէնց դա է:

Հետեւաբար Թուրքիան Սիրիայի տարածք ժամանակաւոր չի մտել, Էրդողանն այստեղ երկարաժամկէտ ներկայութիւն է պլանաւորում: Սիրիայի տարածք մտնելով՝ Թուրքիան փորձում է նաեւ խանգարել տարբեր դրսեւորումներով քրդական ինքնավարութեան ստեղծմանը: Թուրքիայի մէկ այլ կարեւոր նպատակն է այդ հատւածում ստեղծել այնպիսի էթնիկ համամասնութիւն, որտեղ քրդերը չեն լինի մեծամասնութիւն»,- ասաց թուրքագէտը:

Անդրադառնալով մի շարք երկրների՝ Թուրքիային զէնք վաճառելու արգելքին՝ Պետրոսեանն ընդգծեց, որ եթէ այդ արգելքը լինի ժամանակաւոր, ապա դա իրավիճակի վրայ լուրջ ազդեցութիւն չի ունենա. «Կարծում եմ՝ սա Թուրքիային ճնշելու եւ որոշակի զիջումներ ստիպելու ժամանակաւոր լուծում է, ինչը 70-ականներին Կիպրոսի պարագայում եղաւ: Նման իրավիճակները ոչ առաջինն են, ոչ վերջինը»:

Հարցին՝ Հայաստանը Ռուսաստանի հումանիտար առաքելութեան շրջանակում հումանիտար առաքելութիւն է իրականացնում Սիրիայում, արդեօք սա չի հակասում Հայաստանի կոշտ դիրքորոշմանը թուրքական ռազմական գործողութիւնների վերաբերեալ՝ հաշւի առնելով, որ Ռուսաստանը բացայայտ սատարում է թուրքական գործողութիւններին, Պետրոսեանը նշեց՝ այստեղ որեւէ հակասութիւն չի տեսնում. «Հաշւի առնելով ռուս-սիրիական յարաբերութիւնները, եւ այն, որ արդէն պաշտօնական Դամասկոսն է կառավարական ուժեր տրամադրել քրդերին, նշանակում է, որ Ռուսաստանը հակադրւում է Թուրքիայի շահերին: Այս փուլից յետոյ Թուրքիան Ռուսաստանի հետ կարող է ունենալ որոշակի խնդիրներ՝ կախւած նրանից՝ ինչ քայլեր կանի Էրդողանը»,- յաւելեց նա:

Թուրքագէտը, խօսելով նաեւ Սիրիայում տիրող իրավիճակի հանգուցալուծման մասին, կանխատեսեց՝ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողութիւնները դեռ երկար չի դադարեցնի. «Դա կը նշանակի Թուրքիայի պարտութիւն»:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան յայտարարել էր Սիրիայում «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մեկնարկի մասին, որի արդիւնքում երկիրն արդէն հարւածներ է հասցրել սիրիական Թէլ Աբիադ, Ռաս ալ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի ուղղութեամբ: Նպատակը տարածքը քրդական ահաբեկիչներից մաքրելն է, այնտեղ անվտանգութեան գօտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելն է: Հոկտեմբերի 14-ին էլ քրդական խմբաւորումները համաձայնութեան էին եկել Սիրիայի իշխանութիւնների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զօրքեր տեղակայելու շուրջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։