Հա

Քաղաքական

17/10/2019 - 10:20

«Մի՛ եղէք յամառ, մի՛ եղէք յիմար». Թրամփը սպառնալիքներով լի նամակ է յղել Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտօնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին յղած նամակում նախազգուշացրել է «չյիմարանալ» ու միաժամանակ յայտարարել, որ իրեն վտանգում է պատմութեան մէջ մնալ որպէս «հրէշ»:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտօնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին յղած նամակում նախազգուշացրել է «չյիմարանալ» ու միաժամանակ յայտարարել, որ իրեն վտանգում է պատմութեան մէջ մնալ որպէս «հրէշ»: ԱՄՆ նախագահը նամակը Էրդողանին է ուղարկել Սիրիա թուրքական զօրքերի ներխուժման օրը: Ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացնում է The Guardian-ը:

Նամակը, որն առաջինը յայտնւել է Fox Business-ի թղթակից Թրիշ Ռեգանի տրամադրութեան տակ, կարճ բովանդակութիւն ունէր եւ սկսւում էր բացայայտ սպառնալիքով:

«Եկէք լաւ գործարք կնքենք... Դուք չէք ցանկանում պատասխանատւութիւն կրել հազարաւոր մարդկանց սպանութեան համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատւութիւն կրել թուրքական տնտեսութեան կործանման համար, բայց ես կանեմ դա»,- նշւում է նամակում:

ԱՄՆ նախագահն իր նամակում Էրդողանին նաեւ ասել է, որ «պատմութիւնը նրա հանդէպ բարեհաճ կը լինի», եթէ Թուրքիայի նախագահը վարւի մարդասիրութեան սկզբունքներով, բայց նա դրանում կը մնայ որպէս «հրէշ»« «եթէ փոխարէնը լաւ բան տեղի չունենայ»:

«Մի՛ եղէք յամառ: Մի՛ եղէք յիմար: Ես Ձեզ աւելի ուշ կը զանգահարեմ»,- պարզաբանւած է նամակում:

Չնայած այն հանգամանքին՝ սկզբնական շրջանում նամակը թերահաւատօրէն են ընդունել, այնուամենայնիւ, նշւում է՝ Սպիտակ տունը տարբեր լրատւամիջոցներին արձագանքելով՝ հաստատել է վերջինիս իսկութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։