Հա

Քաղաքական

14/11/2019 - 10:25

«1915թ.-ի դէպքերի պատասխանը պէտք է տան ոչ թէ քաղաքական գործիչները, այլ պատմաբանները». Էրդողանը խօսել է Հայոց Ցեղասպանութեան մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում յայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունումը ստւեր է գցում թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վրայ:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում յայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունումը ստւեր է գցում թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վրայ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

«Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած բանաձեւերը ստւեր են գցում թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վրայ եւ դժկամութեամբ են ընդունւում մեր ժողովրդի կողմից»,- յայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ նշել է, որ «104 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների պատասխանն ու լուծումները պէտք է տան պատմաբանները, այլ ոչ թէ քաղաքական գործիչները»՝ աւելացնելով, որ Թուրքիան բացել է բոլոր արխիւները, եւ ցանկացողները կարող են գալ եւ ուսումնասիրել դրանք:

Յիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քւէարկությեան արդիւնքում ձայների մեծամասնութեամբ ընդունւել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։ Քւէարկութեանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քւէարկել 405-ը, դէմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քւէարկել: Նոյն օրը Ներկայացուցիչների պալատն ընդունել է նաեւ Սիրիայի հիւսիսում ռազմական գործողութեան համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձեւը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։