Հա

Քաղաքական

28/11/2019 - 10:00

«Թուրքիան մտել է մութ թունել». Ալի Բաբաջան

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը զգուշացրել է «միանձնեայ կառավարման» վտանգի մասին եւ ասել է, որ յոյս ունի մինչեւ տարեվերջ քաղաքական նոր կուսակցութիւն ձեւաւորել, որպէսզի մարտահրաւէր նետի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը զգուշացրել է «միանձնեայ կառավարման» վտանգի մասին եւ ասել է, որ յոյս ունի մինչեւ տարեվերջ քաղաքական նոր կուսակցութիւն ձեւաւորել, որպէսզի մարտահրաւէր նետի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը: Տեղեկացնում է News.am-ը:

Բաբաջանը լքել է «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը՝ նշելով «խորը տարաձայնութիւնների» մասին: Նա զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի, ապա արտաքին գործերի նախարարի պաշտօնը նախքան փոխվարչապետ դառնալը: Այդ պաշտօնը նա զբաղեցրել է 2009-2015 թւականներին:

«Մենք տեսնում ենք, որ Թուրքիան մութ թունել է մտել, եւ երկրի խնդիրներն օրէցօր աճում են: Հետեւաբար, մենք նոր կուսակցութիւն ստեղծելու համար ջանքեր ենք գործադրել»,- ասել է նա HaberTurk-ին տւած հարցազրոյցում: Բաբաջանը որոշ չափով խուսափել է Էրդողանի հասցէին ուղիղ քննադատութիւնից, սակայն յայտարարել է, որ «միանձնեայ կառավարումը» վնաս է հասցրել երկրին:

Թուրքիայում յաջորդ ընտրութիւնները կանցկացւեն 2023 թւականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։