Հա

Քաղաքական

03/01/2020 - 12:40

«Թրամփը լուցկի նետեց վառօդի տակառում». Ջօ Բայդէնը՝ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան մասին

Ջօ Բայդէնը քննադատել է ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը քննադատել է ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութիւնը:

Անդրադառնալով ԱՄՆ կառավարութեան ահաբեկչական գործողութեանը, եւ այդ կապակցութեամբ ԱՄՆ վարչակազմի կողմից գեներալ Սոլէյմանիին վերագրւած մեղադրանքները, Բայդէնը գրել է, որ դրանցից ոչ մէկը չի արդարացնում ԱՄՆ գործողութիւնը:

«Առաջ քաշւած մեղադրանքներից ոչ մէկը չի չէզոքացնում այն իրողութիւնը, որ սա լարւածութիւնը կտրուկ մեծացնող գործողութիւն էր: ԱՄՆ կառավարութեան յայտարարութեան մէջ ասւում է, որ այն նպատակ ունի կանխել Իրանի կողմից հետագայ յարձակումները, բայց այս գործողութիւնը, ամենայն հաւանականութեամբ, կունենայ հակառակ ազդեցութիւն:

Նախագահ Թրամփը լուցկի նետեց վառօդի տակառում:

Ես այս կապակցութեամբ ինֆորմացիային չեմ տիրապետում, եւ շատ բան անյայտ է մնում, բայց Իրանը, հասկանալի է, կը ցանկանայ պատասխանել։ Մենք կարող ենք յայտնւել լուրջ հակամարտութեան եզրին Մերձաւոր Արեւելքում»,- ասել է Բայդէնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։