Հա

Քաղաքական

03/01/2020 - 13:10

«ԱՄՆ-ի յարձակումն Իրաքի ինքնիշխանութեան յստակ խախտում է». Աբդելմահդի

Աբդելմահդին անդրադարձել է նախօրէին ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից «Հաշտ ալ Շաաբի»-ի աւտոշարասեան դէմ յարձակմանը եւ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեանը:

«alikonline.ir» - Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդին, որը հրաժարական է ներկայացրել իր զբաղեցրած պաշտօնից, անդրադարձել է նախօրէին ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից «Հաշտ ալ Շաաբի»-ի աւտոշարասեան դէմ յարձակմանը եւ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեանը:

«Մենք խստօրէն դատապարտում ենք ԱՄՆ-ի այս գործողութիւնը, որի արդիւնքում զոհւել են Պահակազօրի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլէյմանին եւ «Հաշտ ալ Շաաբի»-ի առաջնորդի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդէսը:

Իրաքի տարածքում, իրաքեան եւ բարեկամ երկրի քաղաքական դէմքերի սպանութիւնը երկրի ինքնիշխանութեան ակնյայտ խախտում է»,- ասել է նա:

Աբդելմահդին պահանջել է հրաւիրել Իրաքի խորհրդարանի արտահերթ նիստ՝ ընդգծելով, որ խորհրդարանը պէտք է ընդունի իրաւական որոշումներ՝ պահպանելու երկրի արժանապտւութիւնը, անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։