Հա

Քաղաքական

09/01/2020 - 10:10

ԱՄՆ-ն հետ է կանգնել ռազմականացւած մօտեցումից եւ պատրաստւում է բանակցել Իրանի հետ. Սուրէն Սարգսեանը՝ Թրամփի յայտարարութիւնների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդէն յետ է կանգնել ռազմականացւած մօտեցումից եւ դրա արդիւնքում պատրաստւում է Իրանի հետ նստել բանակցութիւնների սեղանի շուրջ:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդէն յետ է կանգնել ռազմականացւած մօտեցումից եւ դրա արդիւնքում պատրաստւում է Իրանի հետ նստել բանակցութիւնների սեղանի շուրջ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ ասուլիսի ընթացքում հնչեցրած յայտարարութիւններին:

«Ըստ էութեան, ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական գործողութիւնների փոխարէն դիւանագիտական ճանապարհն ընտրել եւ նոյնն ակնկալում է Իրանից»,- ասաց Սարգսեանը:

Վերջինիս պնդմամբ՝ Թրամփի ելոյթի հիմնական ասելիքն այն էր, որ ԱՄՆ-ն շարունակելու է պատժամիջոցներ կիրառել Իրանի դէմ, եթէ վերջինս շարունակի իր վարած քաղաքականութիւնը:

«Միեւնոյն ժամանակ, այդպիսի կոշտ դիտարկումներից յետոյ ԱՄՆ նախագահը նշեց, որ պատրաստ է գնալ երկխօսութեան եւ այդ ճանապարհով Մերձաւոր Արեւելքում խնդիրները կարգաւորել»,- նշեց Սարգսեանը:

Նա կարեւորեց նաեւ այն, որ Թրամփն Իրանին առաջարկեց համատեղ պայքարել ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ՝ որպէս համատեղ թշնամի:

Ըստ միջազգայնագէտի՝ ԱՄՆ-ի համար կարեւոր է, որ ամերիկեան «Էյն ալ-Ասադ» ռազմակայանի հրթիռակոծումից մարդկային կորուստներ չեն եղել. դրանք ռազմական գործողութիւնների համար կարող էին լուրջ նախադրեալ ստեղծել:

Սուրէն Սարգսեանի խօսքով՝ այժմ անհրաժեշտ է սպասել պաշտօնական Թեհրանի արձագանքին:

Յիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ասել էր, որ քանի դեռ ինքն ԱՄՆ նախագահն է, Իրանը երբեք միջուկային զէնք չի ունենայ։ ԱՄՆ նախագահը նաեւ յայտարարել էր, որ Իրանի դէմ նոր պատժամիջոցներ կը կիրառւեն։ «Միացեալ Նահանգներն անմիջապէս յաւելեալ տնտեսական պատժամիջոցներ կը կիրառի Իրանի դէմ»,- յայտարարել էր Թրամփը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։