Հա

Քաղաքական

12/01/2020 - 12:30

«Իրավիճակի անվերահսկողութիւն». Թուլսի Գաբարդը պատերազմի հետեւանքների մասին

ԱՄՆ-ի 2020 թւականի նախագահական ընտրութիւնների թեկնածու Թուլսի Գաբարդն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իրանի կողմից ուկարայինական օդանաւի խոցմանն:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի 2020 թւականի նախագահական ընտրութիւնների թեկնածու Թուլսի Գաբարդն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իրանի կողմից ուկարայինական օդանաւի խոցմանն:

Գաբարդի գրառման մէջ մասնաւորապէս ասւած է. «Երբ թռչում են հրթիռները եւ ռումբեր են արձակւում, դա իր հետ կարող է բերի սարսափելի իրավիճակի անվերահսկողութեան պայմանների տարածմանը»:

Նա դա համարել է պատերազմի ամենամեծ ողբերգութիւններից մէկը, որի հետեւանքներն իր գնահատմամբ յանգեցնում են մարդկային սխալնների եւ դրա համապատասխան հետեւանքների:

Նշենք, որ Արցախ այցելած դեմոկրատական կուսակցութիւնների անդամ Թուլսի Գաբարդն յայնտի է ԱՄՆ եւ Իրանի միջեւ հնարաւոր պատերազմի կանխարգելման դէմ իր հեղինակած սոցիալական #NotowarwithIran հեշթեգթեգ արշաւի, եւ կոնֆլիկտի կանխարգելման, եւ դրա բացասական ազդեցութիւնների մասին իրազեկման աշխատանքերով:

Նշենք նաեւ, որ հեշթեգը, համացանցում լայն կիրառում գտաւ վերջերս Իրան-ԱՄՆ լարւածութիւնների թէժացման եւ հէնց ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլէյմանիի տեռորի ֆոնին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։