Հա

Քաղաքական

19/01/2020 - 08:10

Տասնեակ գրոհայիններ տանկերի աջակցութեամբ գրոհել են սիրիական բանակի դիրքերը. կառավարական ուժերը հակահարւած են տւել

Գրոհայինների խումբը, որում 50 մարդ է ընդգրկւած, գրոհել է սիրիական կառավարական բանակի դիրքերը:

«alikonline.ir» - Գրոհայինների խումբը, որում 50 մարդ է ընդգրկւած, գրոհել է սիրիական կառավարական բանակի դիրքերը: Այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովստին»-ն՝ յղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին:

Կենտրոնի տւեալներով՝ մօտ 50 հոգուց կազմւած զօրամիաւորումը՝ հրետանու եւ տանկերի աջակցութեամբ, յարձակում է գործել բանակի դիրքերի ուղղութեամբ: Գրոհայինների առաջխաղացումը կազմել է 1.2 կմ.:

Նշւում է, որ նոյեմբերի 17-ին Իդլիբ նահանգում կառավարական զօրքերի ստորաբաժանումները յետ են մղել յարձակումը՝ հակագրոհներ կազմակերպելով մի քանի ուղղութիւններով յարձակւող գրոհայինների դէմ: Դիմակայութիւնը նոյն շրջաններում շարունակւել է նաեւ յունւարի 18-ին:

Յարակից լուրեր

  • Երեսփոխան Բագրատունի շնորհակալական նամակ յղեց Սուրիոյ խորհրդարանի նախագահին
    Երեսփոխան Բագրատունի շնորհակալական նամակ յղեց Սուրիոյ խորհրդարանի նախագահին

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ Հայկական երեսփոխանական պլոքին, անձամբ իր ու իր ներկայացուցած ժողովրդային զանգուածին անունով շնորհակալական նամակ մը յղեց Սուրիոյ խորհրդարանի նախագահին եւ խորհրդարանին` Օսմանեան կայսրութեան կողմէ գործուած Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ դատապարտելու իր պատմական որոշումին առիթով:

  • «Սիրիան կը շարունակի ահաբեկիչներից ազատագրել Հալէպն ու Իդլիբը»․ Բաշշար Ասադ
    «Սիրիան կը շարունակի ահաբեկիչներից ազատագրել Հալէպն ու Իդլիբը»․ Բաշշար Ասադ

    Սիրիան կը շարունակի ահաբեկիչներից ազատագրել Հալէպն ու Իդլիբը՝ չնայած արտաքին ճնշմանը։ Այս մասին երկրի հիւսիսում սիրիական բանակի յաջողւած գրոհի կապակցութեամբ իր ուղերձում երկուշաբթի օրն ասել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը։

  • Մեր ճակատագրերը նոյնական են. շնորհակալութեան երթ եւ տօնական ընդունելութիւն ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը
    Մեր ճակատագրերը նոյնական են. շնորհակալութեան երթ եւ տօնական ընդունելութիւն ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը

    Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը կարելի է պատմական համարել նաեւ այն առումով, որ նրանում առկայ է «Արեւմտեան Հայաստան» եզրոյթը: Ռուսաստանի, Կիպրոսի եւ Սլովակիայի բանաձեւերի հետ այս իմաստով բաւական ընդհանրութիւններ ունեցող այս բանաձեւում յստակ ուղերձ կայ առ այն, որ հայութիւնը ցեղասպանութեան է ենթարկւել հէնց իր պատմական հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում:

  • Սիրիայի խորհրդարանի բանաձեւի երեք կարեւոր կէտերը
    Սիրիայի խորհրդարանի բանաձեւի երեք կարեւոր կէտերը

    ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին եւ առանձնացրել երեք կարեւոր կէտեր։ Ակադեմիկոսը, մասնաւորապէս, նշել է.

  • Սիրիա. Կարեւոր բարոյական քայլ քաղաքական դրդապատճառներով
    Սիրիա. Կարեւոր բարոյական քայլ քաղաքական դրդապատճառներով

    Սիրիայի ժողովրդական ժողովը փետրւարի 13-ին միաձայն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան յանձնախմբի կողմից ներկայացւած՝ «20-րդ դարում Օսմանեան կայսրութեան թուրք իշխանաւորների կողմից Հայոց Ցեղասպանութեան եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը հաստատող» բանաձեւը: Այսպիսով, Սիրիան դարձաւ Լիբանանից յետոյ երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։