Հա

Քաղաքական

20/01/2020 - 10:10

Չաքրեան. «Էրդողանն ուզում էր տապալել Սիրիայի իշխանութիւնը»

Թուրքագէտ Յակոբ Չաքրեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Լիբիայում թուրքական զինուժի տեղակայման խնդրին ու այդ երկրի տարածաշրջանային նկրտումներին:

«alikonline.ir» - Թուրքագէտ Յակոբ Չաքրեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Լիբիայում թուրքական զինուժի տեղակայման խնդրին ու այդ երկրի տարածաշրջանային նկրտումներին:

Թուրքագէտ Յակոբ Չաքրեանը շարունակելով զրոյցը ասաց, որ Թուրքիան ոչ միայն զօրամիաւորում է մտցրել Լիբիա, այլեւ ահաբեկիչներին է տեղափոխում այնտեղ՝ նրանց տալով զէնք-զինամթերք, նոյնիսկ ցանկանում է տրամադրել սուզանաւեր, քանի որ յունական ու եգիպտական նաւերը նշւած շրջանում պարեկութիւն են անցկացնում, չնայած ՄԱԿ-ը նախապէս արգելել էր հիւսիսաֆրիկեան երկիր զէնք տեղափոխել:

«2011 թ.-ի մարտին, երբ Սիրիայում սկսւեցին ներքին բախումները, Էրդողանը յայտարարեց, որ թուրքական զօրքերը հինգ ժամում կը մտնեն Սիրիա ու ինքն էլ նրանց հետ կը գնայ եւ Դամասկոսի Օմայան մզկիթում նամազ կանի: Իսկ արտգործնախարար Դաւութօղլուն ժամանակային միջակայքը նոյնիսկ կրճատել էր երկու ժամով»,- նշեց թուրքագէտը:

Չաքրեանի փոխանցմամբ՝ Էրդողանը ցանկանում էր տապալել Սիրիայի իշխանութիւններին եւ նրանց տեղում նշանակել «Մուսուլման եղբայրներին», որոնց հետ դեռ այն ժամանակւանից սերտ յարաբերութիւնների մէջ էր: Թուրքիայի նախագահը փորձում էր «Մուսուլման եղբայրներին» իշխանութեան բերել նաեւ Սիրիայի հարեւան երկրներում ու դառնալ տարածաշրջանային գերտէրութիւն:

«Սակայն նման յոյս այժմ չկայ, որովհետև Լիբիայում գործադրւում են վերջին ճիգերը: Իսկ գիտէ՞ք, որ Եգիպտոսն իր հերթին ֆելդմարշալ Հաֆթարին տրամադրել էր ռազմաօդային ուժեր ընդդէմ թուրքերի: Հաֆթարն, ի դէպ, կրթութիւն է ստացել Մոսկւայում եւ համարւում էր Քադաֆիի օգնականը: Լիբիայի առաջնորդի գերիշխանութեան տապալումից յետոյ մեկնեց ԱՄՆ, նոյնիսկ ունի այդ երկրի քաղաքացիութիւն եւ քւէարկել է Միացեալ Նահանգների նախագահական ընտրութիւններում»,- ասաց թուրքագէտը:

Չաքրեանը վկայակոչում է Գերմանիայի արտգործնախարարի յայտարարութիւնը, ըստ որի՝ Հաֆթարը համաձայնել է ստորագրել զինադադարի համաձայնագիրը երկու պայմանով, որ թուրքերը չվերահսկեն հրադադարի ռեժիմը եւ օտարերկրեայ բոլոր զօրամիաւորումները դուրս բերւեն Լիբիայի տարածքից, ինչն առաջին հերթին վերաբերում է թուրքական կոնտինգենտին եւ նրանց օգնութեամբ Իդլիբից Լիբիա ներթափանցած ահաբեկիչներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։