Հա

Քաղաքական

20/01/2020 - 10:50

Թրամփը յայտնել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու են Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լաւ յարաբերութիւնները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնին ձեռնտու է Մոսկւայի եւ Պեկինի հետ լաւ յարաբերութիւնների պահպանումը, սակայն միւս երկրներին չի կարելի թոյլ տալ ԱՄՆ-ին օգտագործել իրենց շահերի համար:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնին ձեռնտու է Մոսկւայի եւ Պեկինի հետ լաւ յարաբերութիւնների պահպանումը, սակայն միւս երկրներին չի կարելի թոյլ տալ ԱՄՆ-ին օգտագործել իրենց շահերի համար: Նա այս մասին յայտարարել է Տեխաս նահանգում ամերիկեան ագրարային հատւածի առջեւ ելոյթ ունենալիս: Ըստ News.am-ի՝ փոխանցում է«ՏԱՍՍ»-ը:

«Լաւ է Չինաստանի հետ լաւ յարաբերութիւններ ունենալը, Ռուսաստանի հետ եւս լաւ է, ինչպէս մաեւ շատ այլ երկրների հետ: Բայց մենք չենք ուզում, որ մեզ օգտագործեն իրենց շահերի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը 2019-ի դեկտեմբերին Վաշինգտոն աշխատանքային այցի արդիւնքներով յայտարարել էր, որ Թրամփը գիտակցում է Ռուսաստանի հետ լաւ յարաբերութիւնների օգուտը, բայց Միացեալ Նահանգներում ուժեր կան, որոնք համաձայն չէն այս տեսակէտին եւ խանգարում են երկու պետութիւնների միջեւ շփումների հաստատմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։