Հա

Քաղաքական

21/01/2020 - 10:50

The Guardian-ին յայտնի է դարձել ԴԱԷՇ-ի նոր ղեկավարի անունը

ԴԱԷՇ-ի նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մաւլի ալ Սալբին:

«alikonline.ir» - ԴԱԷՇ-ի նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մաւլի ալ Սալբին: Այդ մասին յայտնել է The Guardian թերթը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հետախուզական ծառայութիւններում հրատարակութեան աղբիւրների տեղեկատւութեան համաձայն՝ Սալբին ահաբեկիչների պարագլուխն է դարձել անցեալ տարւայ հոկտեմբերին Սիրիայում ԴԱԷՇ-ի նախորդ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից մի քանի ժամ անց:

Ամիր ալ Սալբին համարւում է ԴԱԷՇ-ի հիմնադիրներից մէկն ու նրա գաղափարախօսը: Ալ Բաղդադիի օրօք նա ղեկավարում էր եզդիների ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ պատասխանատու էր ամբողջ աշխարհում զինեալների գործողութիւնների համար:

Նոր պարագլուխը քիչ թւով ոչ արաբներից մէկն է խմբաւորման ղեկավարութեան մէջ: Ազգութեամբ նա թուրքմեն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։