Հա

Քաղաքական

12/02/2020 - 11:11

Ադրբեջանի ոստիկանութիւնը բռնի կերպով ցրել է պատգամաւորի թեկնածուների բողոքի ակցիան. կան տուժածներ եւ բերման ենթարկւածներ

Ադրբեջանում պատգամաւորի թեկնածուների մի խումբ Կենտրոնական ընտրական Յանձնաժողովի շէնքի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ տեղի ունեցած կեղծիքների դէմ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Turan.az կայքը:

«alikonline.ir» - Ադրբեջանում պատգամաւորի թեկնածուների մի խումբ Կենտրոնական ընտրական Յանձնաժողովի շէնքի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ տեղի ունեցած կեղծիքների դէմ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Turan.az կայքը:

Պատգամաւորութեան թեկնածուները լրագրողների համար կարդացել են իրենց կոչը, սակայն ընթերցման ժամանակ ոստիկանները խանգարել են նրանց եւ կոչ են արել «չխախտել հասարակական կարգը» եւ պահանջել են ցրւել: Ի պատասխան դրա պատգամաւորութեան թեկնածու Ռուսլան Իզզաթլին յայտարարել է, որ պատգամաւորութեան թեկնածուներն անձեռնմխելիութիւն ունեն, եւ շարունակել է կարդալ յայտարարութիւնը:

Ոստիկանութիւնը ձերբակալել է նրան եւ պատգամաւորութեան մէկ այլ թեկնածու Ահադ Մամեդլիին, իսկ միւսներին ցրել է:

Պատգամաւորութեան թեկնածուներից բացի` բերման են ենթարկւել նաեւ այլ ակտիւիստներ:

Երեկոյեան նրանց աւտոբուսից բաց են թողել Բաքւի ծայրամասերից մէկում:

Բերման ենթարկելու ժամանակ լրջօրէն տուժել է ընդդիմադիր «Մուսաւաթ» կուսակցութեան ակտիւիստ Արզուլլա Բուլուդովը: Չնայած նրան, որ նա աւտոբուսի մէջ վատ է զգացել, ոստիկանութիւնը շտապօգնութիւն է կանչել միայն այն ժամանակ, երբ նրա վիճակը բաւականին ծանր է դարձել:

Բժիշկները նշել են, որ Բուլուդովին շտապ հոսպիտալացում է հարկաւոր, ինչից յետոյ նրան շտապօգնութեան մեքենայով տեղափոխել են քաղաքային կլինիկական կենտրոն: Ենթադրաբար, նա կողոսկրերի կոտրւածքներ ունի:

Պատգամավորության թեկնածու Ռաբիա Մամեդովան էլ ձեռքերի կոտրվածքներ ունի, սակայն քաղաքային կլինիկական կենտրոնում հրաժարվել են նրան գիպս դնել: Մյուս տուժածները հիւանդանոցում ստուգումներ են անցել:   

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։