Հա

Քաղաքական

15/02/2020 - 11:30

«ԵԽԽՎ համազեկուցողները հանրաքւէի մասով իրենց մտահոգութիւնն են յայտնել. նրանք աւելի կոշտ ձեւակերպումներ պարունակող նոր եզրակացութիւն-փաստաթուղթ կը հրապարակեն». «Փաստ»

«Փաստ»-ն իր այսօրւայ համարում գրել է. «ՀՀ իշխանութիւնների նախաձեռնած հանրաքւէի առնչութեամբ, որի անցկացման որոշումը, մի շարք մասնագէտների կարծիքով, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնքների խախտումնե­րով, ներքաղաքական դաշտում արդէն իսկ յստակեցվում են հիմ­նական դերակատարների դիրքորոշումները:

«alikonline.ir» - «Փաստ»-ն իր այսօրւայ համարում գրել է. «ՀՀ իշխանութիւնների նախաձեռնած հանրաքւէի առնչութեամբ, որի անցկացման որոշումը, մի շարք մասնագէտների կարծիքով, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնքների խախտումնե­րով, ներքաղաքական դաշտում արդէն իսկ յստակեցվում են հիմ­նական դերակատարների դիրքորոշումները:

Սակայն, հայաստանեան ուժերի եւ մասնագէտների հնչեցրած գնահատականներից բա­ցի, թեմայի հետ կապւած իրենց գնահատականներն են ներկայաց­նում նաեւ միջազգային տարբեր կազմակերպութիւններ: Մասնաւո­րաբար, անհանգստութիւն էին յայտնել Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Անդրէյ Շիրցէլը (Սիովենիա, EPP/CD) և Կիմօ Կիլիւնէնը (Ֆինլանդիա, ՏOC):

Համազեկուցողներն իրենց մտահոգութիւնն էին յայտնել ՍԴ եւ վարչապետի գրասենեա­կի միջեւ գոյութիւն ունեցող լարւածութեան վերաբերեալ:

«Փաստ» թերթի աղբիւրները փոխանցում են, որ կարճ ժամանակաշրջանում ԵԽԽՎ համազեկուցողները ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների մասով նոր եզրակացութիւն-փաստաթուղթ են հրապարակելու, որ­տեղ աւելի կոշտ ձեւակերպումներ են ներառւած:

Մեր տեղեկութիւն­ներով՝ ՍԴ շուրջ առկայ խնդիրների հետ կապւած՝ մինչեւ հանրաք­ւէի անցկացումը եւրոպական պատւիրակութիւն կը ժամանի Հա­յաստան՝ տեղում իրավիճակին արմատապէս ու խորքային ծանօթանալու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։