Հա

Քաղաքական

22/02/2020 - 09:30

FATF-ը Իրանին ներառել է սեւ ցուցակում

Փողերի լւացման դէմ պայքարի խումբը (Financial Action Task Force, FATF) Իրանը ներառել է պետութիւնների սեւ ցուցակում, որոնք չեն պատասխանում միջազգային չափանիշներին՝ կապւած փողերի լւացման եւ ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ պայքարի հետ:

«alikonline.ir» - Փողերի լւացման դէմ պայքարի խումբը (Financial Action Task Force, FATF) Իրանը ներառել է պետութիւնների սեւ ցուցակում, որոնք չեն պատասխանում միջազգային չափանիշներին՝ կապւած փողերի լւացման եւ ահաբեկչութեան ֆինանսաւորման դէմ պայքարի հետ:

Այսպիսով կազմակերպութիւնը սահմանափակումներ կը մտցնի Իրանի ձեռնարկատերերի հետ ֆինանսական յարաբերութիւնների համար, կը խստացնի հսկողութիւնը ֆինանսական գործողութիւնների նկատմամբ, ինչպէս նաեւ իրանական բանկերին կարգելի իր բաժանմունքները բացել այլ երկրներում: Կազմակերպութեան մասնակից երկրներին եւս կարգելւի ներկայացուցչութիւններ բացել Իրանում: 

Բացի այդ,  FATF-ի մասնակից երկրները հնարաւորութիւն ունեն որոշումներ կիրառել Իրանի նկատմամբ՝ անկախ կազմակերպութեան խորհուրդներից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։