MENU
Իրանի Իսլամական Հանրապետութեան յեղափոխութեան յաղթանակի տարեդարձին նւիրւած միջոցառումների շրջանակում` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի, Հայաստանի գրողների միութեան եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ, փետրւարի 2-ին գրականութեան ինստիտուտում տեղի ունեցաւ«Իրանի յեղափոխութեան ազդեցութիւնը ժամանակակից իրանական գրականութեան վրայ» խորագրով քննարկում: Դրան յաջորդեց Իրանի ժամանակակից պոէզիային նւիրւած «Ակներ ակներեւ» գրքի շնորհանդէսը (թարգմանիչ՝ Վարանդ (Սուքիաս Քիւրքչեան):
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յագոբ Բագրատունին երէկ՝ փետրւարի 2-ին առանձին հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի եւ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ:
Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումները Իրանում մեկնարկեցին հինգշաբթի, փետրւարի 1-ին (բահմանի 12), այն ժամին, երբ իրանական 1357 թւականին, Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ այաթ. Խոմէյնին Իրան մուտք գործեց:
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Արցախը միայն հայկական է պատկերացնում։
Բելառուսիան ձգտում է իր տեղը զբաղեցնել սպառազինութեան համաշխարհային շուկայում, եւ բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը կարող են լաւ այցեքարտ դառնալ։ Իսկ որքանո՞վ է դա Հայաստանին հետաքրքիր:
Ամերիկացի հրապարակախօս Բիլ Կաուֆմանը «The American Conservative» ամսագրի կայքում «Հայկական ռապսոդիա» խորագրով ուշագրաւ յօդւած է հրապարակել՝ նկատելով, որ հայերը միշտ աշխարհում թերագնահատւած են մնում:
Բրիտանական հեղինակաւոր «The Economist» պարբերականն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա յարաբերութիւններում առկայ տարաձայնութիւններին ու յատկապէս Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքից յետոյ հնարաւոր նոր լարւածութեանը:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղադրւել է ծագումով հունգարացի ամերիկացի կոնգրեսական Թոմ Լանթոսի բրոնզաձոյլ յուշարձանը, որի հեղինակը Հունգարիայում բնակւող հայ քանդակագործ Մամիկոն Ենգիբարեանն է: