Հա

Քաղաքական

1914 թւականի ամռանը բռնկւեց Առաջին համաշխարհային պատերազմը: Մի կողմից Ռուսաստան-Անգլիա-Ֆրանսիա դաշինքի եւ միւս կողմից Գերմանիա-Օսմանեան կայսրութիւն-Աւստրօ-Հունգարիա դաշինքի միջեւ բռնկւած ռազմական գործողութիւնների շրջագծում պատերազմում էին նաեւ ռուսներն ու օսմանցիները: Մարտերից մէկը տեղի ունեցաւ Սարիղամիշի մատոյցներում՝ Էնւեր փաշայի գլխաւորութեամբ կռւող թուրքական ուժերի ու ռուսների միջեւ: Այստեղ ռուսների կողմից ջախջախիչ պարտութեան մատնւեցին օսմանցիները: 

Published in Քաղաքական
Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2013 13:00

Շարունակւում են նիւեօրքեան հանդիպումները

Շարունակւում են Իրանի նախագահ դոկտ. Ռոհանիի հանդիպումները՝ տարբեր երկրների նախագահների եւ դիւանագիտական ներկայացուցիչների հետ: Այդ շրջագծում նախագահը հանդիպումներ է ունեցել Աւստրիայի նախագահի եւ Գերմանիայի արտգործնախարարի հետ: ԻՌՆԱ-ի համաձայն՝ հանր. նախագահ դոկտ. Ռոհանիի կեցութեան վայրում Գերմանիայի արտգործնախարարի հետ իրականացած հանդիպման ընթացքում Իրանի նախագահը յոյս է յայտնել, որ առաւել քան երբեւէ եւ ի մասնաւորի՝ տնտեսական բնագաւառներում կընդլայնւեն Իրան-Գերմանիա երկկողմ յարաբերութիւնները:

Published in Քաղաքական

Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում անցկացւած Բունդեսթագի ընտրութիւնների նախնական տւեալների համաձայն՝ յաղթել է գործող կանցլեր Անգելլա Մերկէլի «Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն» (CDU) կուսակցութեան եւ նրանց քոյր կուսակցութիւն համարւող «Սոցիալ-քրիստօնէական» կուսակցութեան դաշինքը: Աջ պահպանողականների դաշինքը հաւաքել է ձայների 41.5 տոկոսը: Նրանց հետեւում են ձախ չափաւորականները: «Սոցիալ դեմոկրական» (SPD) կուսակցութեանը վստահել են ընտրողների 25.7 տոկոսը: 

Published in Քաղաքական

Ադրբեջանի իշխանութիւնները մերժել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամաւոր, Քրիստոնեայ-դեմոկրատական միութեան անդամ Իւրգէն Կլիմկէի նախագահական ընտրութիւններին հետեւելու նպատակով Բաքու այցելելու դիմումը: Այս մասին տեղեկացրել է գերմանական «Համբուրգեր աբենդբլաթ» պարբերականը: Աղբիւրի համաձայն՝ Բաքւի իշխանութիւններն իրենց որոշումը հիմնաւորել են այն փաստով, որ Իւրգէն Կլիմկէն «ապօրինի այցելութիւն» է կատարել Լեռնային Ղարաբաղ եւ գտնւում է Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում:

Published in Քաղաքական

Ս. թ. սեպտեմբերի 10-ին Գերմանիայի Բոխում քաղաքի կենտրոնական գրադարանում տեղի ունեցաւ դոկտ. Եօխէն Մանգելսէնի «Հայաստան մոլորակը. ուխտագնացութիւն անծանօթ երկրում» գրքի երկրորդ հրատարակութեան շնորհանդէսը: Գիրքն ամբողջութեամբ ձեւաւորել եւ Հայաստանի բնութեան ու յուշարձանների իւրօրինակ նկարազարդումներով գեղեցկացրել է Բրեմէնի յայտնի հայ նկարչուհի ու քանդակագործ Մարիետա Արմէնան:

Published in Հասարակական
Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2013 12:00

Հանդիպում՝ ԼՂՀ-ի Ազգային ժողովում

Գերմանիայից այցելած հիւրին Երեւանից ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ՝ Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, Հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Արտակ Դաւթեանը եւ Պաշտպանութեան, անվտանգութեան ու ներքին գործերի մշտական յանձնաժողովի անդամ, բարեկամութեան նոյն խմբի անդամ Վահան Յովհաննիսեանը, ՀՀ արտաքին գործերի նախարարութեան Եւրոպայի վարչութեան առաջին քարտուղար Աշոտ Սմբատեանը:

Published in Քաղաքական

Ամերիկեան «Ասոշիէյտըդ պրես» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Գերմանիայում 96 տարեկան հասակում մահացել է Ադոլֆ Հիտլերի ողջ մնացած վերջին թիկնապահ Ռոխուս Միշը, ով ականատես է եղել բեռլինեան բունկերում ֆիւրերի մահւանը: Ռոխուս Միշը Հիտլերի թիկնապահ է աշխատել 1940-1945 թւականներին: Նա նաեւ պատասխանատու է եղել այն վայրերի հեռախօսազանգերի համար, ուր գտնւել է ֆիւրերը եւ կատարել է նրա տարբեր յանձնարարութիւնները, օրինակ՝ որպէս սուրհանդակ:

Published in Հասարակական

Հերման Գոլցը եղաւ վերջին 35 տարիներուն հայ ժողովուրդի գերման բարեկամներուն մէջ ամենէն կարկառուն, ազնիւ, պարտաճանաչ եւ սիրւած հայասէր անձնաւորութիւնը, որովհետեւ ան սիրեց հայը եւ Հայաստանը: Հայ ժողովուրդը միշտ գիտցած է գնահատել իր տաղանդաւոր բանաստեղծները, հոգեւորականները, արւեստագէտները եւ հայ ժողովրդի օտար բարեկամները, բայց երբեմն ալ, դժբախտաբար, գնահատանքները մահէն ետքն է, որ կատարւած են:

Published in Հասարակական

Այս պատմութիւնը կարող է որեւէ սարսափ ֆիլմից հատւած յիշեցնել. գերմանացի մի տղայ իր տատիկի տան տանիքում՝ փայտեայ հին արկղում, պատահաբար իսկական եգիպտական մումիա է յայտնաբերել,- յայտնել է «The Telegarph»-ը։ 10 տարեկան Ալքեսանդրը յայտնաբերել է ուշագրաւ նմուշը, երբ ուսումնասիրելիս է եղել տան տանիքը։ 

Published in Այլ

Ռուսաստանը Սիրիայի իշխանութիւններին կոչ է արել քիմիական զէնքը փոխանցել համաշխարհային հանրութեան հսկողութեանը,- յայտնել է «gazeta.ru»-ն՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովին յղումով: Լաւրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կաշխատի այդ ուղղութեամբ Սիրիայի հետ, որպէսզի ստանայ երկրի ղեկավարութեան համաձայնութիւնը:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։