Հա

Քաղաքական

Էներգամատակարարման ընդհատումներ յաճախ են լինում աշխարհում, բայց Հայաստանում եղածն աննախադէպ էր, քանի որ այն ընդգրեց հանրապետութեան գրեթէ ողջ տարածքն ու բաւականին երկար տեւեց,- նկատում է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ու պատճառաբանում էներգետիկ համակարգի անարդիւնաւէտ կառավարմամբ եւ տնտեսական խնդիրներով։

Published in Տնտեսական

Ըստ Արմէն Ռուստամեանի՝ բնականաբար, իշխանութիւններն այսօր կարիք ունեն ֆինանսական միջոցների, եւ այդ միջոցները հայթայթելու երկու աղբիւրներ կան՝ ժողովրդից կորզել, ինչը հնարաւոր է, ինչն էլ, իր հերթին, յանգեցրել է աղքատութեան 75-80 տոկոսի, եւ երկրորդ աղբիւրը՝ դրսից պարտքեր վերցնել, ինչի հետեւանքով՝ 4 անգամ մեծացել է Հայաստանի արտաքին պարտքը: Ունենք էներգետիկ համակարգ, որը պէտք է տնտեսութեան շարժիչ ուժը հանդիսանար, բայց այդ համակարգը իր այդ դերը կորցնում է:

Published in Հասարակական

Նոյեմբերի 2-ի առաւօտեան՝ տեղական ժամանակով ժամը 10.00-10.30-ի սահմաններում, զանգւածային հոսանքազրկում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետութեան որոշ հատւածներում եւ մայրաքաղաք Երեւանում: Հոսանքազրկման պատճառը Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն էր: Աւելի ուշ Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում աւարտւել են համատարած հոսանքազրկման հետեւանքների վերացման աշխատաքները եւ վերականգնւել է էլեկտրաէներգայի մատակարարումը:

Published in Իրան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։