Հա

Քաղաքական

14/02/2019 - 08:59

Ահաբեկչական յարձակում՝ Սիստան եւ Բալուչիստանում. զոհւել է 27 մարդ, վիրաւորւել` 12-ը

Երէկ՝ երեկոյեան ահաբեկչական պայթիւն է որոտացել Սիստան եւ Բալուչիստան նահանգում. տեղեկացնում է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի  «Ղոդս» ռազմաբազայի հանրութեան հետ կապերի բաժինը:

«alikonline.ir»- Երէկ՝ երեկոյեան ահաբեկչական պայթիւն է որոտացել Սիստան եւ Բալուչիստան նահանգում. տեղեկացնում է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի  «Ղոդս» ռազմաբազայի հանրութեան հետ կապերի բաժինը:

Պայթիւնը տեղի է ունեցել Խաշ-Զահեդան աւտոմայրուղում: Մահապարտ աբաբեկիչն ականապատ աւտոմեքենան պայթեցրել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ռազմաբազայի ստորաբաժանումներից մէկին տեղափոխող աւտոբուսի մօտ:

Պայթիւնի հետեւանքով զոհւել է 27 մարդ, վիրաւորւել՝ 12-ը:

Ահաբեկչական գործողութեան պատասխանատւութիւնը ստանձնել է «Ջէյշ ալ Զոլմ» («Ջէյշ ալ Ադլ»-ԽՄԲ.) ահաբեկչական խմբաւորումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։