Հա

Քաղաքական

18/02/2019 - 15:03

«Պէտք է զգուշանալ եւրոպացիների խարդաւանքներից». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Թագաւորական համակարգի դէմ, 1978 թւականի փետրւարի 18-ի Թաւրիզի ժողովրդի ապաստամբութեան 40-ամեակի առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր հանդիպել է Արեւելեան Ատրպատական նահանգի ժողովրդի ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Թագաւորական համակարգի դէմ, 1978 թւականի փետրւարի 18-ի Թաւրիզի ժողովրդի ապաստամբութեան 40-ամեակի առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր հանդիպել է Արեւելեան Ատրպատական նահանգի ժողովրդի ներկայացուցիչների հետ:

Իր ելոյթում Իսլ. յեղափոխութեան առաջնորդը մէկ անգամ եւս երախատագիտութիւն է յայտնել Իրանի ժողովրդին՝ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակին նւիրւած միջոցառումներին խուռներամ շարքերով մասնակցութեան համար:

Անդրադառնալով միջազգային իարադարձութիւններին, այաթ. Խամենէինի նշել է, որ մեծապետական երկրների ճամբարը, աւելի որոշակի՝ ԱՄՆ-ն այսօր յայտնւել են թուլացած դիրքերում. «Մենք չենք ցանկանում պարզամտութիւն դրսեւորել եւ թուլացնել զգօնութիւնը, սակայն, առկայ իրողութիւնները փաստում են, որ թշնամին դժւարին պայմաններում է յայտնւել եւ արտաքին ու ներքին բազմաթիւ մարտահրաւէրների դէմ յանդիման է կանգնած»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Այաթ. Խամենէին անդրադարձ է կատարել օրերս ԱՄՆ նախաձեռնութեամբ, Վարշաւայում տեղի ունեցած հակաիրանական խորհրդաժողովին,եւ դրա ձախողումը վերը նշւած գնահատականի ապացոյցն է համարել:

«ԱՄՆ տկարամիտ ղեկավարներն իրենց գործընկերի եւ տկար ու երկչոտ որոշ երկրների մասնակցութեամբ կազմակերպել էին Վարշաւայի հակաիրանական խորհրդաժողովը, որը, սակայն, ապարդիւն անցաւ: Սա նրանց դիրքերի թուլացման ապացոյցն է, ինչն էլ նրանց ջղաձգութեան պատճառն է դառնում»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Նա երկրի ղեկավարութեանը կոչ է արել ճիշտ գնահատել թշնամուն, չկորցնել զգօնութիւնն ու չտրւել նրա սադրանքներին:

«Ամերիկայի հետ կապւած ամէն ինչ պարզ է: Սակայն, եւրոպացիներից եւս անհրաժեշտ է զգուշանալ, քանի որ նրանք եւս կարող են խարդաւանքի դիմել»,- յատուկ ընդգծել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը, եւ բոլորին կոչ է արել չընկրկել թշնամու դէմ, քանի որ ամենակարող Ասդտւածն այս երկրի, ժողովրդի եւ համակարգի պահապանն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։