Հա

Քաղաքական

06/04/2019 - 11:20

Պաշտօնական այցով Թեհրան է ժամանել Իրաքի վարչապետը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հրաւէրով, երկօրեայ պաշտօնական այցով Թեհրան է ժամանել Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հրաւէրով, երկօրեայ պաշտօնական այցով Թեհրան է ժամանել Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանում, բարձրաստիճան հիւրին դիմաւորել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, որից յետոյ Աբդելմահդին ուղեւորւել է «Սաադաբադ» պատմամշակութային համալիր, որտեղ Հանրապետութեան նախագահի մասնակցութեամբ տեղի է ունեցել նրա դիմաւորման պաշտօնական արարողութիւնը:

Արարողութեանը հետեւելու է Ռոհանի-Աբդելմահդի հանդիպումը:

Երկօրեայ պաշտօնական այցի ընթացում վարչապետ Աբդելմահդին մասնակցելու է Իրան-Իրաք տնտեսական երրորդ համատեղ նիստին:

Նշենք, որ վարչապետի պաշտօնում սա Ադէլ Աբդելմահդիի առաջին պաշտօնական այցն է Իրան:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։