Հա

Քաղաքական

06/04/2019 - 15:20

«Իրանն ու Իրաքը կընդլայնեն ահաբեկչութեան դէմ պայքարի գործում համագործակցութիւնը». նախագահը՝ Իրաքի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Իրանն ու Իրաքը կընդլայնեն ահաբեկչութեան, մաքսանենգութեան եւ նարկոբիզնեսի դէմ սահմանային համագործակցութիւնը: Այս մասին Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանն ու Իրաքը կընդլայնեն ահաբեկչութեան, մաքսանենգութեան եւ նարկոբիզնեսի դէմ սահմանային համագործակցութիւնը: Այս մասին Իրաքի վարչապետ Ադէլ Աբդելմահդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին։ Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին, Հանրապետութեան նախագահը նշել է, որ դրանց հետ կապւած երկու երկրների տեսակէտները հիմնականում համընկնում են միմեանց:

«Այն մասին, որ Երուսաղէմը կը դառնայ Պաղեստինի մայրաքաղաքը, Գոլանը Սիրիայի անքակտելի մասն է, իսկ Եմէնի ճգնաժամի քաղաքական կարգաւորմանը չկայ որեւէ այլընտրանք, երկու երկրների տեսակէտները համընկնում են միմեանց»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Ադէլ Աբդելմահդին էլ իր հերթին անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին նշել է, որ Իրաքն իր այսօրւայ կայունութեան համար մեծապէս պարտական է ահաբեկչութեան դէմ պայքարի գործում Իրանի ցուցաբերած անվերապահ աջակցութեանը:

Ըստ նրա՝ երկու երկրների յարաբերութիւններում նկատւող որակական փոփոխութիւնը բխում է թէ՛ Իրաքի ժողովրդի, թէ՛ տարածաշրջանի երկրների անմիջական շահերից:

«Մենք ցանկանում ենք, որպէսզի մեր յարաբերութիւններն օրինակ ծառայեն տարածաշրջանի միւս երկրների համար»,- ասել է Իրաքի վարչապետը՝ յաւելելով, որ պաշտօնական Բաղդադը ձգտում է, որպէսզի տարածաշրջանում լիարժէք խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատւի:

Նա ընդգծել է, որ Իրաքը թոյլ չի տայ, որ իր տարածքից որեւէ վտանգ սպառնայ Իրանի անվտանգութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։