Հա

Քաղաքական

13/06/2019 - 13:00

«Նոյնիսկ Իրանի սահմաններին մօտենալու փորձն ինտենսիւ պատասխանի կարժանանայ». Իրանի ՀՕՊ հրամանատար

Իրանի հակաօդային պաշտպանութեան ուժերի (ՀՕՊ) հրամանատարը թշնամուն զգուշացրել է չմօտենալ Իրանի սահմաններին, քանի որ նման փորձն անգամ ինտենսիւ պատասխանի կարժանանայ:

«alikonline.ir» - Իրանի հակաօդային պաշտպանութեան ուժերի (ՀՕՊ) հրամանատարը թշնամուն զգուշացրել է չմօտենալ Իրանի սահմաններին, քանի որ նման փորձն անգամ ինտենսիւ պատասխանի կարժանանայ: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Մենք զգուշացնում ենք թշնամուն. Իրանի օդային կամ ցամաքային սահմաններում, արտատարածաշրջանային ռազմական ինքնաթիռների համար անվտանգ տարածք գոյութիւն չունի: Նոյնիսկ Իրանի սահմաններին մօտենալու փորձն անգամ ինտենսիւ պատասխանի կարծանանայ: Այնպէս որ, խորհուրդ ենք տալիս հեռու մնալ մեր սահմաններից»,- յայտարարել է գեներալ-մայոր Ալիռեզա Սաբահի Ֆարդը՝ յաւելելով. «Եթէ այսօր մեր թշնամին կանգ է առել Հորմոզ նեղուցից 200 մղոն հեռաւորութեան վրայ, դա Իրանի զսպման ուժի բաղադրիչների պատճառով է: Եթէ թշնամին զգայ, որ Իրանը թոյլ պաշտպանութիւն ունի, անկասկած կը յարձակւի: Բայց լաւ գիտեն, որ Իրանի պաշտպանական կարողութիւնները փորձարկման ենթակայ չեն: Առաջին սխալը՝ վերջին սխալը կը լինի:

Թշնամին թող իմանայ, որ ցանկացած ագրեսիայի նկատմամբ ԶՈՒ-ի գործողութիւնն աներեւակայելի եւ չափազանց ցաւօտ կը լինի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։