Հա

Քաղաքական

26/06/2019 - 10:40

«Իրանը շարունակում է բաց պահել դիւանագիտութեան պատուհանը». ԱԳՆ տեղակալ

Միջուկային գործարքով նախատեսւած իր պարտականութիւնների քայլ առ քայլ դադարեցմանը զուգահեռ, Իրանը շարունակում է բաց պահել դիւանագիտութեան պատուհանը:

«alikonline.ir» - Միջուկային գործարքով նախատեսւած իր պարտականութիւնների քայլ առ քայլ դադարեցմանը զուգահեռ, Իրանը շարունակում է բաց պահել դիւանագիտութեան պատուհանը: Այս մասին երէկ՝ յունիսի 25-ին Սլովակիայի Հանրապետութեան արտաքին եւ եւրոպական գործերի նախարարի տեղակալ Լուկաշ Փարիզեկի հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Ցաւօք, Իրանի Իսլամական Հանրապետութեան յանձնառութիւնների եւ իրաւունքների միջեւ հաւասարակշռութիւնը խախտւել է, եւ հաշւի առնելով այն իրողութիւնը, որ եւրոպական կողմը չի կատարել իր խոստումները, Իրանի պարտաւորութիւնների միակողմանի կատարման համար որեւէ հիմք չկայ»,- ասել է ԱԳՆ տեղակալը՝ միեւնոյն ժամանակ շեշտելով, որ Իրանը դեռեւս շարունակում է բաց պահել դիւանագիտութեան պատուհանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։