Հա

Քաղաքական

26/06/2019 - 14:30

«Այնպէս աշխատել, որպէսզի որոշակի ժամանակահատւածում բաեփոխումները շօշափելի դառնան». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Դատական ուժի շաբաթւայ առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ յունիսի 26-ին հանդիպել է դատական ուժի ղեկավարի եւ բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

«alikonline.ir» - Դատական ուժի շաբաթւայ առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ յունիսի 26-ին հանդիպել է դատական ուժի ղեկավարի եւ բարձրաստիճան պաշտօնեաների հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտութեանը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կոչ է արել այնպէս աշխատել, որպէսզի որոշակի ժամանակահատւածում բաեփոխումները շօշափելի դառնան:

«Իսլամական Հանրապետութեան դատական համակարգը նոր կառոյց էր, որը զգալիօրէն տարբերւում էր նախայեղափոխական շրջանից: Անհրաժեշտ է որպէսզի, այս կառոյցն օրըստօրէ աճի եւ առաջընթաց գրանցի»,- ասել է այաթ. Խամենէին՝ յաւելելով. «Այժմ նոր շրջան է սկսւել, եւ այս շրջանը պէտք է որոշակի առաւելութիւններ եւ ձեռքբերումներ ունենայ, այն բոլորից բացի, ինչ նախորդներն են արել: Այդ ձեռքբերումը դատական ուժի բարեփոխումն է»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով յետյեղափոխութեան շրջանում ժողովրդի դրսեւորած վարքագծին, նշել է, որ Իսլամական յեղափոխութեան շնորհիւ Իրանի ժողովրդին յաջողւել է թօթափել նւաստացումը, ինքնադրսեւորւել եւ ի ցոյց դնել իր իրանական ինքնութիւնն ու իսլամական առանձյատկութիւնները, եւ այնպիսի հզօրութիւն ցուցաբերել, որի արդիւնքում էլ արտասահմանեան ԶԼՄ-ներն այսօր խոստովանում են, որ անհնար է ծնկի բերել Իրանին:

«Այս ազգը ձգտում է արժանապատւութեան, անկախութեան եւ առաջընթացի, այնպէս, որ թշնամու գործադրած ճնշումները չեն կարող ազդեցութիւն ունենալ: Յիշէք երթերն ու ընտրութիւնները, փորձում են ցանկացած գնով խափանել, այդուհանդերձ ժողովուրդը կրկին վճռակամօրէն մասնակցում է: Այս տարեվերջին նոյնպէս ընտրութիւններ են տեղի ունենալու, եւ ես վստահ եմ, որ ոմանց գործադրած բոլոր ջանքերով հանդերձ, ժողովուրդը կրկին մասնակցելու է դրանց»,- նշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով, որ նման մի ժողովրդի աշխարհի ամենանենգ պետութիւնը՝ ԱՄՆ-ն, որը պատմութեան ընթացքում պատերազմների, արիւնահեղութեան եւ ժողովրդների թալանի խորհրդանիշն է փորձում է դատապարտել եւ անարգել: «Իրանի ժողովուրդը չի ընկրկի, Իրանի ժողովուրդը թոյլ չէ, եւ Աստծոյ օգնութեամբ կիրագործի իր նախանշած բոլոր նպատակները»,- ասել է այաթ. Խամենէին: Նշենք, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթից առաջ, կատարւած աշխատանքների մասին զեկոյցով հանդէս է եկել դատական ուժի ղեկավար հոջ. Էբրահիմ Ռէյիսին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։