Հա

Քաղաքական

30/07/2019 - 09:20

«Եմէն ներխուժողները յատուցում են ձախողումները՝ սպանելով կանանց եւ երեխաներին». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին խստօրէն դատապարտել է Եմէնի Սաադա նահանգի շուկայի վրայ Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի յանցաւոր յարձակումը, որի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են տասնեակ խաղաղ քաղաքացիներ:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին խստօրէն դատապարտել է Եմէնի Սաադա նահանգի շուկայի վրայ Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի յանցաւոր յարձակումը, որի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են տասնեակ խաղաղ քաղաքացիներ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ԱԳՆ մամուլի խօսնակը վշտացելով զոհերի եւ վիրաւորների ընտանիքներին ու հարազատներին ասել է. «Աւերիչ պատերազմից աւելի քան չորս տարի անց, Եմէն ներխուժած ագրեսոր զօրքերը ոչնչի չեն հասել, քան Եմէնի ոչնչացումը: Նրանք ցանկանում են փոխյատուցել քաղաքական եւ դաշտային ձախողումները՝ սպանելով կանանց, երեխաներին եւ խաղաղ քաղաքացիներին»: Քննադատելով միջազգային հանրութեան լռութիւնը Եմէնում իրականացւած պատերազմական յանցագործութիւնների վերաբերեալ,Մուսաւին նշել է. «ԱՄՆ-ն եւ եւրոպական որոշ երկրներ ներգրաււած են նման յանցագործութիւնների մէջ ՝ ագրեսորներին զէնք վաճառելով, եւ պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն իրենց գործողութիւնների համար»: Յիշեցնենք, որ երէկ Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի կործանիչների թիրախ է դարձել Եմէնի Սաադա նահանգի Քաթաբիր բնակավայրի շուկան, որի հետեւանքով զոհւել է 13 մարդ, այդ թւում՝ 2 երեխայ, իսկ 23 մարդ, որոնցից 13-ը՝ երեխաներ, վիրաւորւել են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։