Հա

Քաղաքական

30/07/2019 - 13:15

«Լցանաւերի փոխանակումը բացառւած է». Բայիդինեժադ

Մեծ Բրիտանիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Համիդ Բայիդինեժադը «Twitter»-ի իր միկրոբլոգի գրառման մէջ յստակեցրել է Իրանի եւ Մեծ Բրիտանիայի կալանաւորւած լցանաւերի փոխանակման անհնարութեան մասին:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Համիդ Բայիդինեժադը «Twitter»-ի իր միկրոբլոգի գրառման մէջ յստակեցրել է Իրանի եւ Մեծ Բրիտանիայի կալանաւորւած լցանաւերի փոխանակման անհնարութեան մասին:

«Իրանի կողմից անգլիական լցանաւի ձեռբակալումն իրականացաւ Հորմոզի նեղուցում, այդ երկրի՝ միջազգային ծովագնացութեան օրէնքների խախտումների կանխարգելման շրջանակում: Լոնդոնը, սկայան, իրանական լցանաւի ձեռբակալումն իրականացրեց ապօրինի կերպով»,- գրել է դեսպանն՝ ընդգծելով, որ լցանաւերի փոխանակումն, այնպէս, ինչպէս բրիտնական ԶԼՄ-ներն են նշում, բացառւած է:

Նշենք, որ վերջերս լուրեր էին շրջանառւում այն մասին, թէ իբր Թեհրանն ու Մեծ Բրիտանիան շահագրգռւած են ձեռբակալւած լցանաւերի հնարաւոր փոխանակման ուղղութեամբ, ինչը, սակայն, երկու կողմերն էլ հերքեցին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։