Հա

Քաղաքական

30/07/2019 - 15:00

«Իրանի եւ Չիանստանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը խորը եւ ռազմավարական բնոյթի է». Լարիջանի

Իրանի եւ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը ոչ թէ մարտավարական, այլ, խորը եւ ռազմավարական բնոյթի է, որին դիմակայելու համար ռազմավարական մօտեցում եւ մտածելակերպ է անհրաժեշտ:

«alikonline.ir» - Իրանի եւ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը ոչ թէ մարտավարական, այլ, խորը եւ ռազմավարական բնոյթի է, որին դիմակայելու համար ռազմավարական մօտեցում եւ մտածելակերպ է անհրաժեշտ: Այս մասին Չինաստանի Կոմունիստական կուսակցութեան միջազգային յարաբերութիւնների պատասխանատու, Սոնգ Տաոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ Թեհրանն ու Պեկինն ԱՄՆ-ի թշնամանքի թիրախն են դարձել, դոկտ. Լարիջանին ասել է. «Այդ թշնամանքը ոչ թէ մարտավարական, այլ, խորը եւ ռազմավարական բնոյթի է, որին դիմակայելու համար ռազմավարական մօտեցում եւ մտածելակերպ է անհրաժեշտ:

Իրան-Չինաստան խորհրդակցութիւնները, եւ բարեկամ որոշ երկրների աջակցութիւնը կարող են հակազդել ԱՄՆ-ի թշնամութեանը եւ խափանել դրա հետեւանքները: Միեւնոյն ժամանակ, ծրագրի յաջողութիւնը պայմանաւորւած է գործնականութեամբ եւ ձեռնարկւող քայլերով»: Չինացի բարձրաստիճան պաշտօնեան էլ իր հերթին յստակեցրել է, որ Պեկինը չի փոխի Իրանի հետ յարաբերութիւններն ընդլայնելու իր քաղաքականութիւնն՝ նշելով. «Իրանն ու Չինաստանը ներկայումս կանգնած են ԱՄՆ-ի ճնշման դէմ-յանդիման, եւ իմ այցի նպատակներից մէկն էլ երկու երկրների գործողութիւնների համակարգումն է՝ ԱՄՆ-ի գերակայութեանը եւ միակողմանի գործողութիւններին հակազդելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։