Հա

Քաղաքական

07/08/2019 - 14:10

«Իրանի ուժի եւ լեգիտիմութեան հիմքը ժողովուրդն է». Զարիֆ

Իրանի Իսլամական Հանրապետութեան ուժը կայանում է նրանում, որ աշխարհին ներկայացրել է դիսկուրսի իր տարբերակը: Դիսկուրս, որի ուժի, լեգիտիմութեան, անվտանգութեան, առաջընթացի եւ անկախութեան հիմքը սեփական ժողովուրդն է, այլ, ոչ թէ արտաքին ուժը: Այս մասին Իսլամական մարդու իրաւունքների եւ մարդու արժանապատւութեան միջազգային օրւայ առիթով կազմակերպւած միջոցառմանը յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան ուժը կայանում է նրանում, որ աշխարհին ներկայացրել է դիսկուրսի իր տարբերակը: Դիսկուրս, որի ուժի, լեգիտիմութեան, անվտանգութեան, առաջընթացի եւ անկախութեան հիմքը սեփական ժողովուրդն է, այլ, ոչ թէ արտաքին ուժը: Այս մասին Իսլամական մարդու իրաւունքների եւ մարդու արժանապատւութեան միջազգային օրւայ առիթով կազմակերպւած միջոցառմանը յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Մենք երբեք անվտանգութիւն չենք գնում կամ վաճառում, քանի որ մեր անվտանգութեան, առաջընթացի եւ լեգիտիմութեան հիմքը ժողովուրդն է»,- ասել է նա՝ յաւելելով. «Որոշ երկրներ իրենց ապագան եւ անվտանգութիւնը տեսնում են կախւածութեան մէջ, նրանց թւում է, թէ անվտանգութիւնը հնարաւոր է գնել: Նրանք պատմութիւնից դասեր չեն քաղում»:

Անդրադառնալով Հիրոսիմայի ատոմային ռմբակոծութեանը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է. «Երէկ, Հիրոսիմայի ատոմային ռմբակոծութեան եւ խաղաղ քաղաքացիների դէմ միջուկային զէնքի օգտագործման 74-ամեակն էր: Մտածողութիւն, որն ինչ-որ պատերազմի վերջ տալու նպատակով, կարող է ոչնչացնել հարիւր հազարաւոր մարդու:

Այսօր նոյնպէս նրա արտգործնախարարն ասում է, որ Իրանի ժողովուրդը պէտք է որոշի՝ հաց են ուզում, թէ շարունակում են իրենց ներկայիս քաղաքականութիւնը: Սա նոյն այդ քաղաքականութիւնն է, եւ որեւէ փոփոխութիւն տեղի չի ունեցել այդ մտածողութեան, հայեացքի եւ դիրքորոշման մէջ: Ի՞նչ էք կարծում, այդ մարդկանց տեսակէտից մարդիկ ունե՞ն արդեօք մարդու իրաւունքներ եւ արժանապատւութիւն»:

Անդրադառնալով Իրանի նկատմամաբ սահմանւած պատժամիջոցներին, Զարիֆը նշել է, որ դրանք թիրախաւորել են 82 միլիոն խաղաղ քաղաքացու՝ փորձելով նրանց զրկել ապրուստի համար անհրաժեշտ նւազագոյն միջոցներից անգամ:

«Արեւմուտքը մեր նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում: Պատժամիջոցը, իհարկէ, սխալ տերմին է, եւ մենք չպէտք է օգտագործենք այն, քանի որ պատժամիջոցն իրականում օրէնքի գործադրման միջոց է: Սակայն այն, ինչը որ նրանք են կատարում տնտեսական ահաբեկչութիւն է ժողովրդի եւ քաղաքացիների դէմ»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Յարակից լուրեր

  • «Մենք օգտագործում ենք Միջուկային գործարքի փոխհատուցման միջոցները». Զարիֆ
    «Մենք օգտագործում ենք Միջուկային գործարքի փոխհատուցման միջոցները». Զարիֆ

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան էջում արձագանքել է Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման 4-րդ փուլի մասին Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների, եւ ԵՄ  արտաքին քաղաքականութեան ղեկավարի համատեղ յայտարարութեանը:

  • «ECO-ի ներտարածաշրջանային կանոնակարգերը պէտք է գործնականացւեն». Զարիֆ
    «ECO-ի ներտարածաշրջանային կանոնակարգերը պէտք է գործնականացւեն». Զարիֆ

    Իրանի համար յատուկ նշանակութիւն ունեն ECO-ի ներտարածաշրջանային առեւտրային կանոնակարգերը, որոնք օր առաջ պէտք է գործնականացւեն, որպէսզի ձեռնարկատէրերն ամբողջովին ներգրաււեն տարածաշրջանի համապարփակ զարգացման գործընթացին:

  • Զարիֆը հանդիպել է Չաւուշօղլուի հետ
    Զարիֆը հանդիպել է Չաւուշօղլուի հետ

    Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Թուրքիայում ընթացող Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ECO) երկրների ԱԳ նախարարների համագումարի շրջանակում հանդիպել  է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի հետ:

  • «Միջուկային գործարքը պահպանելու համար բանակցութիւնների ճանապարհը բաց է». Զարիֆ
    «Միջուկային գործարքը պահպանելու համար բանակցութիւնների ճանապարհը բաց է». Զարիֆ

    Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար բանակցութիւնների ճանապարհը բաց է: Այս մասին Անկարայի օդանաւակայանում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • «Իրանցիները երբեք չեն ընկրկի ԱՄՆ-ի դէմ». Զարիֆ
    «Իրանցիները երբեք չեն ընկրկի ԱՄՆ-ի դէմ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնումը, որի արդիւնքում սահմանափակումների ցանկում ընդգրկւել է Իրանի շինարարական հատւածը եւ արգելք է դրւել մի շարք նիւթերի մատակարարումների վրայ, որոնք կարող են կիրառւել միջուկային եւ հրթիռային ծրագրերում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։