Հա

Քաղաքական

26/08/2019 - 12:50

«Ազգային շահերն ապահովել ենք ինչպէս ուժով, այնպէս էլ դիւանագիտութեամբ». Հանրապետութեան նախագահ

Ազգային շահերն ապահովելու ենք ինչպէս ուժով, այնպէս էլ դիւանագիտութեամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, «Կառավարութեան ձեռքբերումները գիւղական ենթակառուցւածքների զարգացման գործում» խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ազգային շահերն ապահովելու ենք ինչպէս ուժով, այնպէս էլ դիւանագիտութեամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, «Կառավարութեան ձեռքբերումները գիւղական ենթակառուցւածքների զարգացման գործում» խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Անդրադառնալով ազգային շահերի ապահովման գործում ուժի եւ դիւանագիտութեան գործօնների զուգահեռ օգտագործման անհրաժեշտութեանը, նախագահն ասել է. «Ոմանց թւում է, թէ խնդիրների կարգաւորման համար բաւարարում է մէկը: Նրանք սխալւում են. անհարաժեշտ է օգտագործել ինչպէս ուժը, այնպէս էլ դիւանագիտութիւնը»:

Ըստ նրա՝ երկրի շահերն ապահովելու համար պէտք է օգտագործել բոլոր հնարաւորութիւնները. «Եթէ ես գիտեմ, որ որեւէ հանդիպմանը մասնակցելով, կամ որեւէ մէկի հետ հանդիպելով կարող եմ նպաստել երկրի բարգաւաճմանն ու ժողովրդի խնդիրների կարգաւորմանը, ապա չեմ խուսափի դրանից: Առանցքայինն ազգային շահերն են»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Մէկ տարի է ինչ, ամենախիստ պատժամիջոցների դէմ յանդիման ենք կանգնած: Մենք կրճատել ենք մեր ստանձնած պարտաւորութիւնները: Բայց մեր պարտաւորութիւնների կրճատման քայլերի միջեւ երկու ամսւայ ժամկէտ ենք ճշտել, որպէսզի դիւանագիտութիւնն աշխատելու առիթ ունենայ:

Ժողովրդի ցանկութիւնը արժանապատւութեան եւ անկախութեան ապահովագրումն է, միեւնոյն ժամանակ՝ ճնշումների թուլացումն ու բարեկեցութեան մակարդակի բարձրացումը: Եթէ պէտք է երկիրը ղեկավարել ժողովրդի վրայ ճնշում բանեցնելու միջոցով, ապա այդպէս կարող են գործել բոլորը:

Մենք դիմակայում ենք, որպէսզի ապահովենք երկրի շահերը եւ անվտանգութիւնը: Մենք չենք ընկրկելու եւ ցանկացած գործիք օգտագործելու ենք խնդիրները կարգաւորելու համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։