Արեւելաասիական ուղեւորութեան շրջանակում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ժամանել է Տոկիօ՝ հանդիպելու Ճապոնիայի իշխանութիւնների հետ:
«alikonline.ir» - Արեւելաասիական ուղեւորութեան շրջանակում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ժամանել է Տոկիօ՝ հանդիպելու Ճապոնիայի իշխանութիւնների հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Առաջիկայ ժամերին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նաւահանգստային Եոկոհամա քաղաքում կը հանդիպի Ճապոնիայի իր գործընկեր Տարօ Կոնոյի հետ՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Ճապոնիան Զարիֆի արեւելաասիական ուղեւորութեան երկրորդ կանգառն է: Իրանի ԱԳՆ ղեկավարը եղել է նաեւ Չինաստանում, ուր հանդիպել է Չինաստանի իր գործընկերոջ Վանգ Իի հետ:
Զարիֆը Ճապոնիայից կը մեկնի Մալայզիա: