Հա

Քաղաքական

28/08/2019 - 10:20

Զարիֆը պատասխանել է ճապոնացի գիտնականների, հետազօտողների, գործարարների եւ լրագրողների հարցերին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան այցելել է Ճապոնիայի միջազգային յարաբերութիւնների ինստիտուտ (JIIA), ուր ելոյթով հանդէս է եկել Իրանի արտաքին քաղաքականութեան, տարածաշրջանում առկայ լարւածութեան ու Միջուկային գործարքի հեռանկարների մասին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան այցելել է Ճապոնիայի միջազգային յարաբերութիւնների ինստիտուտ (JIIA), ուր ելոյթով հանդէս է եկել Իրանի արտաքին քաղաքականութեան, տարածաշրջանում առկայ լարւածութեան ու Միջուկային գործարքի հեռանկարների մասին, եւ պատասխանել է ճապոնացի առաջատար գիտնականների, հետազօտողների, գործարարների ու լրագրողների հարցերին. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հանդիպել է նաեւ Ճապոնիայի միջազգային բարեկամական խորհրդի նախագահ Կէն Մացզաւայի եւ վարչութեան անդամ Հիրոեոկի Իւշիտայի հետ:

Հանդիպման ընթացքում Ճապոնիայի միջազգային բարեկամական խորհրդի անդամները ներկայացրել են երկկողմ յարաբերութիւնների զարգացմանն ուղղւած իրենց կառոյցի աշխատանքները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։