Հա

Քաղաքական

01/09/2019 - 12:00

Տեղի է ունեցել «Քիան» ԱԹՍ-ի շնորհանդէսը

Շահրիւարի 10-ի՝ հակաօդային պաշտպանութեան օրւայ առիթով, այսօր տեղի է ունեցել Բանակի հակաօդային պաշտպանութեան ուժերի նոր՝ «Քիան» անօդաչու թռչող սարքի շնորհանդէսը, որն ամբողջովին նախագծւել եւ արտադրւել է իրանցի մասնագէտների միջոցով:

«alikonline.ir» - Շահրիւարի 10-ի՝ հակաօդային պաշտպանութեան օրւայ առիթով, այսօր տեղի է ունեցել Բանակի հակաօդային պաշտպանութեան ուժերի նոր՝ «Քիան» անօդաչու թռչող սարքի շնորհանդէսը, որն ամբողջովին նախագծւել եւ արտադրւել է իրանցի մասնագէտների միջոցով. յայտնում է ԻՌՆԱ-ն:

Միջոցառման ընթացքում ՀՕՊ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալիռեզա Սաբահին անդրադառնալով նոր ԱԹՍ-ի տեխնիկական տւեալներին ասել է. «Հարւածային-պաշտպանական ոճի «Քիան» ԱԹՍ-ն արտադրւել է երկու տարբերակով: Արագընթաց այս ԱԹՍ-ը նախագծւած է հետախուզական առաքելութիւնների համար, ունի թռիչքի մեծ շառաւիղ եւ նախատեսւած է կէտային հարւածների համար»:

Շնորհիւ իր բարձր արագութեան եւ թռիչքի մեծ շառաւիղի, այս ԱԹՍ-ը կարող է խոցել երկրի սահմաններից մեծ հեռաւորութեան վրայ գտնւող թիրախները՝ պաշտպանական գործողութիւնները տեղափոխելով թշնամու տարածք:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։