Հա

Քաղաքական

02/09/2019 - 09:20

«Ծանր օրերին Ռուսաստանը կանգնած է եղել Իրանի կողքին». Զարիֆը՝ Մոսկւայում

Ծանր օրերին Ռուսաստանը կանգնած է եղել Իրանի կողքին: Այս մասին Մոսկւայի օդանաւակայանում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Ծանր օրերին Ռուսաստանը կանգնած է եղել Իրանի կողքին: Այս մասին Մոսկւայի օդանաւակայանում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Թեհրանի եւ Մոսկւայի յարաբերութիւնները ռազմավարական բնոյթի են եւ ծանր օրերին Ռուսաստանը մշտապէս կանգնած է եղել Իրանի կողքին»,- ասել է Զարիֆը՝ նշելով, որ իրանական պատւիրակութեան այցը Մոսկւա վկայում է երկու երկրների միջեւ առկայ ռազմավարական յարաբերութիւնների մասին: 

«Թեհրանը երբեք չի մոռանայ ծանր օրերին իր կողքին կանգնած ընկերներին: Այս այցի ընթացքում քննարկւելու են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին վերաբերող, համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր: Այցը տեղի է ունենում Աստանայում (Նուրսուլթան) Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովի նախօրէին՝ համակարգելով երկու երկրների միջեւ տարածաշրջանային խնդիրները, մասնաւորապէս՝ Սիրիայի, Եմէնի, Աֆղանստանի եւ Լիբանանի նկատմամբ սիոնիստական վարչակազմի ագրեսիայի հետ կապւած հարցերը»,- յաւելել է նա: 

Նշենք, որ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ երեկոյեան ժամանել է Մոսկւա, ռուսական կողմի հետ քննարկելու երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային ու միջազգային իրադարձութիւններին վերաբերող հարցեր: ԱԳ նախարարի պաշտօնում, սա Զարիֆի 27-րդ պաշտօնական այցն է Մոսկւա:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։