Հա

Քաղաքական

05/09/2019 - 12:50

«Տարածաշրջանի անվտանգութիւնը հնարաւոր չէ գնել դրսից». Զարիֆ

Իրանը կարծում է, որ տարածաշրջանի անվտանգութիւնը հնարաւոր չէ գնել դրսից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին Բանգլադեշի մայրաքաղաք Դակայում մեկնարկած Հնդկական ովկիանոսի երկրների միութեան երրորդ համաժողովում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Իրանը կարծում է, որ տարածաշրջանի անվտանգութիւնը հնարաւոր չէ գնել դրսից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին Բանգլադեշի մայրաքաղաք Դակայում մեկնարկած Հնդկական ովկիանոսի երկրների միութեան երրորդ համաժողովում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Ծովերը եւ ովկիանոսները մեր ապագան են, աւելի քան 3 միլիարդ մարդու կեանքը կախւած է ծովերից եւ դրանց ափերից: Ծովային տնտեսութիւնը բնապահպանական նկատառումներով եւ սոցիալական խնդիրներով պայմանաւորւած, համապարփակ շահագործման օրինակ է»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: 

Նա նշել է, որ Հնդկական ովկիանոսը ունի հարուստ պաշարներ, որոնք անհրաժեշտ է յայտնաբերել՝ ի շահ այս ջրային գօտու սահմանակից համայնքների եւ երկրների՝ յաւելելով. «Հնդկական ովկիանոսի սոցիալական նշանակութիւնը պայմանաւորւած է ովկիանոսի կարեւոր դերակատարութեամբ՝ ափամերձ համայնքների սննդի անվտանգութեամբ եւ բարեկեցութեամբ: Սննդի եւ նաւագնացութեան անվտանգութեան ապահովումը պէտք է առաջնային նշանակութիւն ունենայ»: 

Յիշեցնելով, որ Հնդկական ովկիանոսն անվտանգային նշանակութեան բազմաթիւ մարտահրաւէրների դէմ-յանդիման է կանգնած, Զարիֆը շեշտել է. «Այս ովկիանոսի անվտանգութիւնն ու կայունութիւնը շատ կարեւոր է բոլորիս համար»: 

«Բոլորիս համար միակողմանիութեան եւ ծայրայեղականութեան տարածումն ու ռազմանաւերի դիւանագիտութիւնը լուրջ խոչընդոտ են օրէնքի գերակայութեան համար, եւ քաղաքացիների դէմ անօրինական գործողութիւնները յանգեցնում են տնտեսական ահաբեկչութեան: Սրանք, ոչ միայն Հնդկական ովկիանոսի երկրների առջեւ ծառացած կարեւորագոյն մարտահրաւէրներ են, այլեւ, մարտահրաւէր են համաշխարհային նւաճումների համար, որոնք գոյացել են անցեալ տասնամեակների ընթացքում»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Զարիֆը շեշտելով, որ ծովային տնտեսութեան բարգաւաճման նախապայմանը ողջ տարածաշրջանի անվտանգութիւնն է, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կարծում է, որ այս կապիտալը (անվտանգութիւն-ԽՄԲ.) պէտք է բխի տարածաշրջանի երկրների համագործակցութիւնից եւ չի կարելի այն դրսից գնել, քանի որ դա կաւելացնի տարածաշրջանում ռազմաբազաների քանակը»: 

«Մենք պատարստ ենք այս նպատակով համատեղ գործակցութեան համար»,- յայտարարել է նա:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։