ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Բոլթոնի հեռացումն՝ ԱՄՆ-ի ներքին գործ է համարել՝ շեշտելով, որ քանի դեռ Իրանի ժողովրդի դէմ շարունակւում է ԱՄՆ տնտեսական ահաբեկչութիւնը, բանակցութիւնները բացառւած են:
«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Բոլթոնի հեռացումն՝ ԱՄՆ-ի ներքին գործ է համարել՝ շեշտելով, որ քանի դեռ Իրանի ժողովրդի դէմ շարունակւում է ԱՄՆ տնտեսական ահաբեկչութիւնը, բանակցութիւնները բացառւած են:
«Կառավարութիւնների կազմում փոփոխութիւնների թեման ներքին գործ է, եւ առկայ է բոլոր պետութիւններում:
Բոլթոնի հեռացումն էլ այդ թեմաներից է, եւ մենք չենք մեկնաբանում այլ երկրների ներքին գործերը»,- ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է Մաջիդ Թախթ Ռաւանչին:
Պատասխանելով հարցին թէ Բոլթոնի հեռացումը կը նպաստի՞ արդեօք Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութեան կայացմանը, բարձրաստիճան դիւանագէտն ասել է. «Մենք բազմիցս յայտարարել ենք իսկ Հանրապետութեան նախագահն էլ շեշտել է, որ քանի դեռ Իրանի ժողովրդի դէմ շարունակւում է ԱՄՆ տնտեսական ահաբեկչութիւնը, բանակցութիւնները բացառւած են»: