Հա

Քաղաքական

11/09/2019 - 12:40

Թեհրանի եւ Պեկինի յարաբերութիւնները խորանում են

Իրանի եւ Չինաստանի յարաբերութիւնները անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտի եւ երկկողմ քաղաքա-տնտեսական յարաբերութիւնների հետ զուգահեռ ընդլայնւում է. Այս մասին այսօր առաւօտեան Պեկինի օդանաւակայանում յայտնել է Իրանի ԶՈՒ-ի Գլխաւոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին:

«alikonline.ir» - Իրանի եւ Չինաստանի յարաբերութիւնները անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտի եւ երկկողմ քաղաքա-տնտեսական յարաբերութիւնների հետ զուգահեռ ընդլայնւում է. Այս մասին այսօր առաւօտեան Պեկինի օդանաւակայանում յայտնել է Իրանի ԶՈՒ-ի Գլխաւոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Գեներալ Բաղերին այսօր առաւօտեան ռազմական բարձրաստիճան պատւիրակութեան հետ Պեկին կատարած իր այցի ժամանակ նկատել է, որ 2016 թւականից Իրանի եւ Չինաստանի յարաբերութիւնները ռազմավարական նշանակութիւն են ստացել եւ մշակւել է երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման ռազմավարական ծրագիր:

Իրանի ԶՈՒ-ի Գլխաւոր շտաբի պետը անդրադառնալով իր Չինաստան կատարած այցի նպատակին՝ կարեւորել է երկկողմ համագործակցութեան զարգացմանն ուղղւած համատեղ քայլերը եւ անհրաժեշտութիւն է համարել չինացի գործընկերների հետ ռազմավարական տեխնիկական եւ ռազմական հարցերի շուրջ քննարկումները. «Չինական կողմի հետ կը քննարկենք արեւելքի, հարաւարեւմտեան եւ տարածաշրջանային զարգացումները»:

Նշենք, որ գեներալ Բաղերիի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրակութեան այցի շրջանակում նախատեսւում է նաեւ Շանգհայի ռազմածովային բազա այց եւ երկու երկրների տեխնիկա-արդիւնաբերական եւ ռազմական համատեղ յանձնաժողովի նիստի գումարում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։