Հա

Քաղաքական

12/09/2019 - 13:00

Իրանը դատապարտել է Արաբական երկրների կոմիտէի հրապարակած հռչակագիրը

ԱԳ նախարարութեան պաշտօնական խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է Կահիրէում կայացած Արաբական երկրների կոմիտէի հրապարակած հռչակագիրը:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է Կահիրէում կայացած Արաբական երկրների կոմիտէի հրապարակած հռչակագիրը. «Ոմանք Պարսից ծոցի երկրների հզօրութիւնը անտեսելով անհիմն մեղադրանքներ են հնչեցնում տարածաշրջանի անվտանգութեան ապահովման կայացման եւ իրենց թուլկամութիւնից ելնելով ողջունում են տարածաշրջանում օտարների միջամտութիւնները»: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Սէյէդ Աբբաս Մուսաւին դատապարտել է Կահիրէում Արաբական պետութիւնների կոմիտէի հռչակած հակաիրանական յայտարարութիւնները նշելով որ՝ որոշ Արաբական երկրներ իրենց քաղաքական ձախողումների պատճառով անհիմն մեղադրանքներ են հնչեցնում տարածաշրջանի անվտանգութեան եւ Պարսից ծոցում նաւագնացութեան անվտանգութեան շրջանակներում:

Նրա համոզմամբ՝ կոմիտէի կողմից իրավիճակայն այդ սխալ գնահատականը տրւում է տարածաշրջանի որոշ երկրների ձախողումների պատճառով:

Նա կարծում է, որ անիրատեսական մթնոլորտի ձեւաւորումը տարածաշրջանում կը բերի էսկալացիայի շրջադարձ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։