Հա

Քաղաքական

22/09/2019 - 11:40

Իրանը Պարսից ծոցում ռազմածովային ուժերի ռազմական շքերթ կանցկացնի

Այսօր` սեպտեմբերի 22-ին Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերը նաւատորմի զինւորական շքերթ կիրականացնեն: Այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտնել է ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսէյն Խանզադին:

«alikonline.ir» - Այսօր` սեպտեմբերի 22-ին Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերը նաւատորմի զինւորական շքերթ կիրականացնեն: Այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտնել է ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսէյն Խանզադին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Ռազմական շքերթի ժամանակ Իրանը կը ներկայացնի ռազմածովային պատրաստականութեան իր բարձր մակարդակը, այդ ոլորտնի զարգացումները, տեղական արտադրութեան սպառազինութիւնների եւ ռազմական տեխնիկայի նոր տեսակներ»,- պարզաբանել է ծովակալ Խանզադին:

Ռազմածովային ուժերի հրամանատարը անդրադառնալով ռազմական շքերթի անցկացման նպատակներին նշել է, որ այն Իրանի թշնամիներին զպելու կարողականութեան, ներքին պատրաստութեան զարգացման, հարեւաններին խաղաղութեան եւ բարեկամութեան պատգամ հաղորդելու նպատակ է հետապնդում:

Ըստ նրա՝ Իրանի ռազմածովային ուժերի կարողականութիւնը բարձր մակարդակում է գտնւում եւ երկրի սահմանային պատշպանութիւնը ստանձնած պահակազօրի եւ բանակի ուժայինները ապահովում են սահմանների անվտանգութիւնը:

Ռազմածովային ուժերի հրամանատարը յստակեցրել է, որ հակառակորդների ցանկացած սխալ հաշւարկը եւ ոտնձգութիւնը տեղում կը չէզոքացւի, իր հետ բերելով Իրանի կողմից համարժէք վճռական հակահարւած գործողութեան իրականացում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։