Հա

Քաղաքական

23/09/2019 - 13:16

«Հորմոզի խաղաղութեան նախաձեռնութիւնը տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան է ձգտում». Հանրապետութեան նախագահ

«Իրանը տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան հաստատման նպատակ է հետապնդում»,- այս մասին այսօր սեպտեմբերի 23-ին Նիւ Եօրք մեկնելուց առաջ, լրագրողների հետ զրոյցում նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Իրանը տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան հաստատման նպատակ է հետապնդում»,- այս մասին այսօր սեպտեմբերի 23-ին Նիւ Եօրք մեկնելուց առաջ, լրագրողների հետ զրոյցում նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Դոկտ. Ռոհանին անդրադառնալով իր նիւեօրքեան այցի նպատակներին նշել է, որ ինքը ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայում կը ներկայացնի «Հորմոզի խաղաղութեան» նախագիծը, որը վերաբերում է Պարսից ծոցում համընդհանուր համագործակցութեան:

«Իրանը ցանկանում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները մասնակցեն այդ նախագծին»,- ասել է նա:

Հանրապետութեան նախագահի կարծիքով՝ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանը լաւ առիթ է աշխարհին ներկայացնելու Իրանի ամենատարբեր հարցերի շուրջ ունեցած դիրքորոշումները, տարածաշրջանային զարգացումները, եւ երկրի շուրջ ստեղծւած անարդար իրադրութիւնը:

Դոկտ. Ռոհանին անդրադառնալով Նիւ Եօրքում Իրանի պատւիրակութեան անդամների համար սահմանափակումներ մտցնելու Դոնալդ Թրամփի կառավարութեան փորձերին նկատել է, որ ԱՄՆ-ն Իրանի պատւիրակութեան անդամների շուրջ ակտիւութիւն տեսնել չի ցանկանում, ինչը նրա համոզմամբ, վկայում է այդ երկրի ղեկավարութեան ճշմարտութեան հետ առերեսւել չցանկանալու, իրենց համար անցանկալի իրականութեան մերժման, սեփական ժողովրդից ճշմարտութիւնը թաքցնելու ձգտումների մասին:

Իրանի՝ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան հաստատման նպատակների իրականացման շրջանակում, նախագահ Ռոհանին անդրադարձել է Իրանի կողմից «Հորմոզի խաղաղութեան» նախաձեռնութեանը, որն տարածարջանային տարբեր երկրների ղեկավարներին կը ներկայացւի հէնց իր նիւեօրքեան այցի շրջանակում:

Հանրապետութեան նախագահը նախաձեռնութեանը, որին նաեւ տրւել է «խաղաղութեան» կամ «Յոյսի» նախագիծ անւանումները, ունի անվտանգութեան ապահովման, եւ դրանից բացի, տնտեսական եւ ամենատարբեր ոլորտների զարգացումն ապահովող առանցքային նշանակութիւն, որի կիրառումը կը նպաստի տարածաշրջանային էսկալացիոն ռիսկերի նւազեցմանը եւ խաղաղութեան հաստատմանը:

Նախագծին անդամակցել ցանկացող երկրների մասին դեռեւս տեղեկութիւններ չկան, պարզաբանել է նախագահը յաւելելով, որ ԱՄՆ-ը ցանկացել է քննարկել նախագծի մանրամասնութիւնները:

Ըստ երկրի նախագահի՝ «խաղաղութեան» կոալիցիայի ձեւաւորորման Իրանի ջանքերը վկայում է մեր երկրի ունեցած խաղաղասիրական նպատակների եւ տարածաշրջանում երկարտաեւ անվտանգութեան ապահովման ցանկութեան մասին:

«ԱՄՆ-ի՝ տարծաշրջանային հարցերին միջամտելու փորձերը բազմիցս ձախողւել են»,- նկատել է նախագահ Ռոհանին՝ նշելով, որ տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման բանալին գտնւում է հէնց տարածաշրջանի երկրների ձեռքում:

Դոկտ. Ռոհանին միաժամանակ անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների նւազեցման Իրանի գործողութիւններին, նշելով, որ այն պարզ տրամաբանութեան արդիւնք է եղել ինչի հիմնաւորումները կը ներկայացւի ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում:

«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարատեւ կոնֆլիկտի պատմութեան մէջ առաջին անգամ ԱՄՆ-ի մեկուսացման ականատեսն եղանք»,- նկատել է նախագահ Ռոհանին նշելով, որ միջազգային հանրութիւնը շարունակում է դատապարտել ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։