Հա

Քաղաքական

25/09/2019 - 11:17

«Ուր էլ որ ԱՄՆ-ն ներկայ է եղել, ահաբեկչութիւնը տարածւել է». Ռոհանին՝ Fox News-ի հետ զրոյցում

Ի տարբերութիւն Իրանի, ԱՄՆ-ն ահաբեկչութեան խոշոր հովանաւորն է Մերձաւոր Արեւելքում: Ասյ մասին ամերիկեան Fox News հեռուստալիքի հետ զրյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» -  Ի տարբերութիւն Իրանի, ԱՄՆ-ն ահաբեկչութեան խոշոր հովանաւորն է Մերձաւոր Արեւելքում: Ասյ մասին ամերիկեան Fox News հեռուստալիքի հետ զրյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Թրամփը մոլորւել է Իրանի վերաբերեալ իր քննադատութեան մէջ: Ես զարմացած եմ պարոն Թրամփի՝ ահաբեկչութեան վերաբերեալ մեկնաբանութիւնից: Քանի որ, ի տարբերութիւն Իրանի, ԱՄՆ-ն ահաբեկչութեան խոշոր հովանաւորն է Մերձաւոր Արեւելքում, եւ ուր էլ որ ներկայ է եղել, ահաբեկչութիւնը տարածւել է»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Որպէս օրինակ, Հանրապետութեան նախագահը նշել է ԱՄՆ ԶՈՒ-ի ներկայութեանը Սիրիայում, առանց այդ երկրի օրինական իշխանութիւնների թոյլտւութեանը. «ԱՄՆ-ն այն երկիրն է, որն առանց Սիրիայի կառավարութեան թոյլտւութեան, օգտագործում է Սիրիայի երկրի օդային տարածքն այդ երկիրը ռմբակոծելու համար»,- նշել է նա: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։