Հա

Քաղաքական

26/09/2019 - 12:41

Իրանի եւ Սիրիայի ՊՆ ղեկավարները հեռախօսազրոյց են ունեցել

Իրանի պաշտպանութեան Նախարար գեներալ-մայոր Ալի Հաթամին հեռախօսազրոյց է ունեցել Սիրիայի Արաբական հանրապետութեան ՊՆ-ի հետ, որի ժամանակ կողմերը շեշտադրել են տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան անվտանգութեան հաստատման ուղղութեամբ, երկկողմ համագործակցութիւնների ակտիւացման անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir»-  Իրանի պաշտպանութեան Նախարար գեներալ-մայոր Ալի Հաթամին հեռախօսազրոյց է ունեցել Սիրիայի Արաբական հանրապետութեան ՊՆ-ի հետ, որի ժամանակ կողմերը շեշտադրել են տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան անվտանգութեան հաստատման ուղղութեամբ, երկկողմ համագործակցութիւնների ակտիւացման անհրաժեշտութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Գեներալ Հաթամին իր հերթին շեշտել է Սիրիայի վերականգնման գործում  երկու երկրների փոխգործակցութեան ընդլայնման կարեւորութեանը:

Հեռախօսազրոյցի ժամանակ Իրանի պաշտպանութեան նախարարն  իր գոհունակութիւնն է յայտնել Սիրիայում խաղաղութեան հաստատման եւ սիրիական բանակի կողմից սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողութիւնների սպառնալիքների չէզոքացման վերաբերեալ, ինչը ՊՆ-ի համոզմամբ, վկայում է սիրիական բանակի կարողականութեան մակարդակի բարձրացման մասին:

Գեներալ Հաթամին անդրադառնալով Իրանի վարած արտաքին քաղաքականութեանը պարզաբանել է. «Թեհրանը տարածաշրջանային երկրների հետ համագործակցութեան, տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման եւ անվտանգութեան ապահովման նպատակ է հետապնդում»:

Զրոյցի ժամանակ կողմերը անդրադարձել են Անկարայում անցկացւելիք եռակողմ խորհրդաժողովին, որի ժամանակ ըստ Իրանի պաշտպանութեան Նախարարի, մասնակիցները կը շեշտադրեն Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութեանը:

Իրանի եւ Սիրիայի ՊՆ նախարարները կարեւորել են երկու երկրների միջեւ երկխօսութեան, եւ տարածաշրջանային սերտ փոխհամագործակցութեան ընդլայնման կարեւորութիւնը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։