Հա

Քաղաքական

26/09/2019 - 12:43

«ԱՄՆ անմարդկային պատժամիջոցներն Իրանում համերաշխութեան պատճառ են դարձել». Ռոհանի

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ վաղ առաւօտեան հանդիպել է ամերիկեան քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir»-  Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ վաղ առաւօտեան հանդիպել է ամերիկեան քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի դէմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին, նախագահն ասել է. «Հակառակ Վաշինգտոնի սպասումների, ԱՄՆ ճնշումները պատճառ դարձան, որ Իրանի բոլոր քաղաքական կուսակցութիւններն ու խմբաւորումներն ԱՄՆ-ին համարեն առկայ բոլոր խնդիրների եւ դժւարութիւնների պատասխանատուն»:

Ըստ նրա ԱՄՆ անմարդկային պատժամիջոցներն Իրանում կատարեալ համերաշխութեան պատճառ են դարձել:

Նշելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը լաւագոյն գործարքն էր, որին հնարաւոր էր հասնել, Հանրապետութեան նախագահն ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիւ զեկոյցները, որոնք հաստատում են Իրանի պարտաւորութիւնների կատարումը, չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ը դուրս է եկել գործարքից, փաստում են, որ Իրանը չի ձգտում շեղւել միջուկային օրէնքներից: ԱՄՆ Կոնգրեսի կողմից Միջուկային համաձայնագրի հաստատման եւ բոլոր պատժամիջոցների չեղարկման դէպքում, Իրանը պատրաստ է խորհրդարնում անյապաղ վաւերացնել լրացուցիչ արձանագրութիւնները»: Իր ելոյթի աւարտական բաժնում, դոկտ. Ռոհանին ասել է. Իրանի վերաբերեալ անհրաժեշտ է ուշադրութիւն դարձնել երկու կէտի. նախ՝ Իրանը չի ձգտել եւ չի ձգտում միջուկային զէնքի, եւ երկրորդը՝ ինչպէս նկարագրեցի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային ուղղւած «Հորմոզի խաղաղութեան նախաձեռնութեան» կամ «Յոյսի կոալիցիա»-ի վերաբերեալ իմ ուղերձում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ձգտում է եւ կը ձգտի խաղաղութեան եւ կայունութեան ողջ տարածաշրջանում, եւ կընդառաջի կոալիցիային այլ երկրների անդամակցութիւնը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։