Հա

Քաղաքական

06/10/2019 - 14:40

Հանրապետութեան նախագահ. «Առողջ մրցակցութեան առկայութիւնը ամենատարբեր ոլորտներում զարգացում է ապահովում»

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Իրանի միջազգային օլիմպիադաներում բարձր նւաճումներ արձանագրած աշակերտների հետ հանդիպման ժամանակ Հանրապետութեան նախագահը կարեւորել է ծնողական խորհուրդների եւ ընտանիքի առանցքային դերը աշակերտների անձի զարգացման գործընթացում նշելով որ՝ առողջ մրցակցութիւնը, որի հիմքում կը լինի բարձր արժէքներն ու արդարութիւնը կը նպաստի ամենտարբեր ոլորտների զարգացմանը:

«alikonline.ir» - Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Իրանի միջազգային օլիմպիադաներում բարձր նւաճումներ արձանագրած աշակերտների հետ հանդիպման ժամանակ Հանրապետութեան նախագահը կարեւորել է ծնողական խորհուրդների եւ ընտանիքի առանցքային դերը աշակերտների անձի զարգացման գործընթացում նշելով որ՝ առողջ մրցակցութիւնը, որի հիմքում կը լինի բարձր արժէքներն ու արդարութիւնը կը նպաստի ամենատարբեր ոլորտների զարգացմանը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահ Ռոհանին կարծում է, որ աշակերտները պէտք է լաւագոյն կերպով օգտւեն տարբեր առիթներից եւ զարգացնեն իրենց: Նա նկատել է. «Մարդու ինտելեկտը կարեւոր գործօն է անձի զարգացման գործում, սակայն դա չի նշանակում ամէն ինչ», ընդգծել է երկրի նախագահը կարեւորելով հէնց մարդու աշխատասիրութեան դերը նրա զարգացման գործընթացում:

Նախագահ Ռոհանին յատուկ կարեւորել է տաղանդաւոր աշակերտների ուսման ընթացքի ապահովման գործողութիւնները եւ նրանց հովանաւորելը, ինչի առկայութիւնը նրա համոզմամբ՝ կը խուսափի տաղանդաւորների մօտ հնարաւոր յուսահատութիւններից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։