Հա

Քաղաքական

07/10/2019 - 08:50

«Իրանցիների եւ իրաքցիների սրտերն ու հոգիները միմեանց հետ կապւած են». Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի անդրադարձն՝ Իրաքի անկարգութիւններին

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի ստեղծագործութիւնների պահպանման եւ հրապարակման գրասենեակն անդրադարձել է Իրաքում տեղի ունեցող անկարգութիւններին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի ստեղծագործութիւնների պահպանման եւ հրապարակման գրասենեակն անդրադարձել է Իրաքում տեղի ունեցող անկարգութիւններին:

Վկայակոչելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդին, գրասենեակը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Իրանցիները եւ իրաքցիները երկու ժողովուրդ են, որոնց մարմինները, սրտերն ու հոգիները միմեանց հետ կապւած են Աստծուն, Մարգարէի ընտանիքին եւ Հոսէյն բին Ալիին հաւատքով ու սիրով, եւ այս կապւածութիւնն օրէցօր աւելի է ամրանալու: Թշնամիները փորձում են պառակտում ստեղծել, բայց ձախողւել են, եւ նրանց սադրանքները չի ստացւի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։