Հա

Քաղաքական

31/10/2019 - 12:10

«Իրանը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ի հետ կառուցողական համագործակցութեան համար». ԱԳՆ խօսնակ

Իրանի ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին շնորհաւորել է Ռաֆայէլ Գրոսսիին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտօնում ընտրւելու առիթով, նրան մաղթելով յաջողութիւն:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին շնորհաւորել է Ռաֆայէլ Գրոսսիին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտօնում ընտրւելու առիթով, նրան մաղթելով յաջողութիւն. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանը պատրաստ է պրոֆեսիոնալիզմի եւ անկողմնակալութեան սկզբունքների հիման վրայ պահպանել եւ ընդլայնել գործակցութիւնը գործակալութեան հետ»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Մուսաւին անդարդառնալով ՄԱԳԱՏԷ-ի անդամ պետութիւնների կողմից գործակալութեանը յանձնարարւած որոշիչ առաքելութեանը՝ գլոբալ զինաթափման, միջուկային զէնքի չտարածման եւ միջուկային տեխնոլոգիաների անվտանգ եւ խաղաղ օգտագործման ապահովման հարցերում, յոյս է յայտնել, որ գործակալութեան նորընտիր ղեկավարի պաշտօնավարումը կիրականացւի անկողմնակալութեան, պրոֆեսիոնալիզմի եւ իր ստանձնած բարձր առաքելութեանը պատշաճ:

Մուսաւին յատուկ կարեւորել է Միջուկային համապարփակ համաձայնագրի, դրա միջուկային բաղադրիչի, եւ Իրանի՝ ամենատարբեր երկրների հետ միջուկային համագործակցութեան յարաբերութիւնների հաստատման հարցում ՄԱԳԱՏԷ-ի ունեցած ազդեցութեան բարձր մակարդակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։