Հա

Քաղաքական

09/11/2019 - 09:10

«Միջուկային գործարքը պահպանելու համար բանակցութիւնների ճանապարհը բաց է». Զարիֆ

Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար բանակցութիւնների ճանապարհը բաց է: Այս մասին Անկարայի օդանաւակայանում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար բանակցութիւնների ճանապարհը բաց է: Այս մասին Անթալիայի օդանաւակայանում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մենք ձեռնարկել ենք մեր միջուկային պարտաւորութիւնների կրճատման չորրորդ քայլը: Մենք նախկինում յայտարարել էինք, որ եթէ միւս կողմի ձեռնարկած գործողութիւնները չարդիւնաւորւեն, մենք յաջորդ քայլը կը ձեռնարկենք մեր միջուկային պարտաւորութիւնների կրճատման ուղղութեամբ»: Ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ յաւելելով. «Մենք բանակցում ենք բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են պահպանել Միջուկային գործարքը: Մենք բաց ենք թողնում բանակցելու եւ համաձայնութեան հասնելու դուռը»:

Նշենք, որ Զարիֆն Անկարայում է մասնակցելու Տնտեսական համագործակցութիւնների կազմակերպութեան (ECO) ԱԳ նախարարների տարեկան համագումարին, որը մեկնարկելու է այսօր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։