Հա

Քաղաքական

16/11/2019 - 08:50

«30 հազար մլրդ. թուման յատկացւելու է աւելի քան 60 մլն. հոգու». Նոբախտը՝ բենզինի թանկացումից գոյացած գումարների մասին

Բենզինի գնի թանկացումից գոյացած ողջ գումարը, որը կազմելու է մօտաւորապէս 30 հազար մլրդ. թուման յատկացւելու է աւելի քան 60 մլն. հոգու: Այս մասին յայտարարել է Հանրապետութեան նախագահի տեղակալ, Ծրագրաւորման եւ բիւջէ կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Բաղեր Նոբախտը:

«alikonline.ir» - Բենզինի գնի թանկացումից գոյացած ողջ գումարը, որը կազմելու է մօտաւորապէս 30 հազար մլրդ. թուման յատկացւելու է աւելի քան 60 մլն. հոգու: Այս մասին յայտարարել է Հանրապետութեան նախագահի տեղակալ, Ծրագրաւորման եւ բիւջէ կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Բաղեր Նոբախտը:

«Բենզինի գնի թանկացումից գոյանալու է 29-30 մլրդ. թուման, իսկ արտահանման եկամուտներից՝ 3 հազար մլրդ. թուման»,- ասել է Նոբախտը՝ տեղեկացնելով, որ առաւելագոյնը 10 օրւայ ընթացքում բենզինի գնի թանկացումից գոյացած գումարները մուծւելու են ընտանիքների հաշւեհամարներին:

Նախագահի տեղակալը յստակեցրել է, որ երկրի եռեակ ուժերի ղեկավարների տնտեսական համակարգման գերագոյն խորհրդի որոշման համաձայն եւ Հանրապետութեան նախագահի յստակ յանձնարարականով գոյացած գումարն ամբողջութեամբ յատկացւելու է քաղաքացիներին, եւ ոչ մի ռիալ չի փոխանցւելու պետական բիւջէին:

«Բենզինը ժողովրդին է պատկանում, ուստի մենք պէտք է հիմնական քայլեր ձեռնարկենք դրա գինը իրական դարձնելու համար... ըստ եռեակ ուժերի ղեկավարների տնտեսական համակարգման գերագոյն խորհրդի որոշման, գնի թանկացումից գոյացած ողջ գումարը պէտք է վերադարձւի ժողովրդին»,- նշել է պաշտօնեան:

Յիշեցնենք, որ երկրի եռեակ ուժերի ղեկավարների տնտեսական համակարգման գերագոյն խորհրդի որոշման համաձայն, աբանի 24-ից սկսեալ բենզինի սահմանափակում է մտցւել երկրում: Այսուհետ իւրաքանչիւր աւտոմեքենայի կը տրամադրւի ամսկան 60 լիտր բենզին, 1 լիտրը՝ 1500 թուման արժէքով (նախկին 1000 թումանի փոխարէն), իսկ յաւելեալ բենզին գնելու համար, քաղաքացիները 1 լիտրի դիմաց ստիպւած են լինելու վճարել 3000 թուման: Սուպեր բենզինը վաճառւելու է 1 լիտրը 3500 թումանով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։