Հա

Քաղաքական

27/11/2019 - 10:40

Զարիֆը հանդիպել է «Թալիբան» շարժման քաղաքական Բիւրոյի ղեկավարի հետ

Աֆղանստանում խաղաղութիւն հաստատելու Իրանի հետեւողական ջանքերի շրջանակում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է «Թալիբան» շարժման քաղաքական Բիւրոյի ղեկավար Մուլլա Բարադարի, եւ շարժման բանակցող յանձանախմբի անդամների հետ:

«alikonline.ir» - Աֆղանստանում խաղաղութիւն հաստատելու Իրանի հետեւողական ջանքերի շրջանակում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է «Թալիբան» շարժման քաղաքական Բիւրոյի ղեկավար Մուլլա Բարադարի, եւ շարժման բանակցող յանձանախմբի անդամների հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը, Իրանի արտգործնախարարը շեշտել է Իրանի Իսլամական Հանրապետութեան պատրաստակամութիւնը՝ աջակցութիւն ցուցաբերելու միջ-աֆղանական երկխօսութեան ձեւաւորմանը եւ ամրապնդմանը՝ կառավարութեան եւ բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի մասնակցութեամբ: 

Զարիֆը նաեւ յայտարարել է Աֆղանստանի հետ տնտեսական եւ մշակութային համագործակցութեան ընդլայնման Իրանի պատրաստակամութեան մասին՝ ելնելով ընդհանուր հարեւանութեան շահերից: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։